Հասմիկ Սարիբեկյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մկրտում են օդը կռունկները սեվ՝.
Սեր՝մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Բաց արա ամպե վարագույրդ լույս,
Եվ մի քիչ արեվ, արեվ տուր հոգուս.
Իմ կրծքի տակ հիմա թիթեռի սիրտ է հեվում՝
Տուր ինձ գույներ՝ երջանկությունը պատկերելու…
Մկրատում են օդը ծիծեռնակները սեվ.
Սեր՝ մեկնիր ինձ վրձինդ, մայիս է եկել…
Թախիծը բեկվել,ուռենու պես թեքվել՝
Իր գանգուրներն է գետում լվանում՝
Տուր ինձ հնչյուններ՝
Լռությունը որոտով արթնացնելու…

«»«»«»
Սիրելու համար ես դեռ թույլ եմ , սե՛ր,
Խոցելի է սիրտս,
Դեռ թափանցիկ եմ շատ.
Չսիրելուս համար ՝դու կարող ես ինձ չներել,
Սակայն իմ ներսում կիսավեր, կիսատ
Մատուռ կա հույսի,
Որը ,սիրելիս, այլ անուն ունի:
Սիրելու համար ես շատ եմ համառ,
Դեռ շատ եմ վայրի՝
Ինձ մի մեղադրի…

«»«»«»
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն խաղաղություն…
Ասես հենց նոր եզերքում ծով՝
Վարդե հրդեհ էր բռնկվել,
Ու ես վարդոտ իմ ծածկոցով՝
Ծեգի հետ հաշտ
Հրե ծեսի էի բռնվել.
Արթնացավ ալ հորիզոնը
Ու արեվը երկնեց օդում
Ծիրանագույն բանաստեղծություն…

«»«»«»
Բաց արա այսօր
Վարագույներն արշալույսի ,
Որ հույսը հոսի
Երակներիդ մեջ.
Բավ է քեզ քո դերը մենախոսի՝
Դու մենակ չէս, դու մենակ չես…

«»«»«»
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս դեպի քո հեռուն,
Սակայն այդ հեռուն այնքան հեռու էր, անեզր,
Որ ես նորից մոլորվեցի հույսի առանցքներում.
Ու լույսը էլի, էլի ուշացավ՝
Ստիպելով սրտիս վարժվել խավարին.
Հերթական անգամ սերը մոտ եղավ,
Բայց բախտի կամուրջները մեր դեմ ծալվեցին…
Երջանկության եզրով՝
Ինչպես եզրով շեղբի
Սուրացին մտքերս,
Որոնք զուր պիտի մարեն…

«»«»«»
Սովորիր լսել քարի շնչառությունը,
Նրա կարծր հառաչը զգա ու նոր քարկոծիր՝
Ես քո առաջ կանգնած եմ, անիծված եմ,
Թե զորու է կամքդ՝ սիրտը իմ խոցիր,
Բայց թե դողում է դեռ սերը քարի ներսում՝
Կանչիր ինձ ու ես քեզ մոտ կգամ:
Խենթս , ա՜խ խենթս միթե դու չես զգում,
Որ լոկ քո համար ես կամ

 

2 comments

    • Մելանի on 7 Հունիսի, 2008 at 6:51 ե.
    • Reply

    Սիրելու համար միայն սիրտ է պետք և այն բաբախում է բոլորի կրծքում…
    Անսահման հաճույք եմ վայելում այս գեղեցիկ գրվածքները կարդալով:
    Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք:

    • Մարինե on 11 Հունիսի, 2008 at 2:10 ե.
    • Reply

    Հասմիկ ջան հիացած եմ, դու անկրկնելի ես, յուրահատուկ,դու ունես ասելիք,որ հիմա շատ քչերի մոտ է,որ կա…

Թողնել պատասխան

Your email address will not be published.