«

»

Նոյ 29 2012

Տպել Գրառում

Կոլյա Տեր Հովհաննիսյան

kolia

Ծնվել է Թավրիզում 1945 թվին: Ավարտել է տեղի հայոց միջնակարգ վարժարանը, ապա տեղափոխվել Թեհրան, ուր հեռակա կերպով մասնագիտացել է տնտեսագիտության մեջ՝ ԱՄՆ-ի Շիկագոյի Լասել համալսարանից:

Գրել սկսել է վաղ տարիքում, աշխատակցել է Թեհրամում հրատարակվող «Լուսաբեր» մանկապատենական ամսագրին:

Նրա բանաստեղծությունների առաջին հատորը «Մայթե՜ր, մայթե՜ր» խորագրով արժանացել է ՀԲՄԸ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքի 1973-ի բանաստեղծության բաժնի» հիշատակության ու լույս տեսել նույն հիմնադրամի կողմից Բեյրութում:

Երկար տարիներ պաշտոնավարել է շվեդական միջազգային մի ընկերության մեջ՝ վերջին 12 տարիներին զբաղեցնելով ֆինանսի և ադմիրացիայի տնօրենի պաշտոնը:

2008 թվին Երևանում հրատարակվել է իր գրչին պատկանող «Ինեսսա» վիպակը («Աղբյուր» հրատարակչություն): Իր կարճ պատմվածքների ժողովածուն «Պղպջակ» խորագրով լույս է տեսել 2009 Երևանում («Լուսակն») հրատարակչություն):

Հոդվածներով ու էսսեներով աշխատակցել է Թեհրանում հրատարակվող «Ալիք» օրաթերթին և «Հույս» երկշաբաթաթերթին: Իր պատմվածքները տպագրվել են Բեյրութի «Բագին», Երևանի «Նարցիս», «Աղբյուր» հանդեսներում և Գրական Թերթում:

2007 թվից ի վեր հիմնադրել ու խմբագրում է Գրական Կամուրջ  կայքը, որին մասնակցում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից: