Վահե Արմեն | ԱՆԴՈՒՌ ՊԱՏԵՐ

Բանաստեղծ Ռ. Բենին

Գոնե այս չորս պատի վրա,
Որ պարուրել
Ու մոլեգին ճնշում են ինձ,
Լիներ մի դուռ՝
Թեև փակված
Ու բանալին կորած անհետ,
Թեկուզ այդ փակ դռան ետև
Ամենամեծ պատը լիներ,
Ու չլիներ փրկության ելք:
Գեթ տեսնեի միայն մի դուռ
Ու թակեի՝
Թեև իզուր,
Թեև դռան այդ բախյունին
Չարձագանքեր ո’չ մի հնչյուն:
Գոնե այս չորս պատի վրա
Լիներ մի դուռ…

Թողնել պատասխան

Your email address will not be published.