Category: Պատմվածք

Մարուշ Երամեան | ԳԱԳԱԹ

Միասին գագաթ հասեր էին:
Ճամբան դիւրին չէր եղած, նախ որ շատ էր քարքարոտ եւ ուղի չկար. Իրենք պիտի բանային նոր ուղիներ, գտնէին ոչ շատ մացառոտ վայրեր, վերցնէին փուշերը եւ քայլ նետէին:
Գիտէին որ դիւրին պիտի չըլլար. Գիտէին որ բանուկ ուղիներ չկան դէպի գագաթ տանող. Եւ պատրաստ էին. Պատրաստ էին յոգնելու, պատրաստ էին տատասկներ ու ժայռաբեկորներ տապալելու, այնքան ատեն որ միասին էին:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԳԱՐՈՒՆ

Այն օրերին, երբ երևում է Լեռը, նշաններ են ի հայտ գալիս, և գործեր ի կատար ածվում, քանզի Լեռն ինքը նշան է և արարում:
Այսօր մեկն է այդ օրերից:
Վաղ գարունն արդեն խռովել է սրտերը, ընդհատել բնության անդորրը: Թմբիրից զարթնել է ծովը ննջած, և վա°յ այն քամուն, որ կշոյի նրա` փոթորկուն գեղուհու անխռով դեմքը:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՎԱ

Չորս տարվա բացակայությունից հետո տան շեմքից ներս անցնելիս Եվան չզգաց սովորական խանդավառությունը: Իր գալու առթիվ մայրն աշխատել էր կարգի բերել տունը, նույնիսկ ծաղիկներ էր դրել միջանցքի սեղանին, բայց տեղ-տեղ զգացվում էին մոր՝ կենցաղային մանրուքների հանդեպ անուշադրության ու անփութության հետքերը:
-Հանվի՛ր-,գրկից բաց թողնելով Եվային՝ ասաց մայրն ու մատի ծայրով մաքրեց շպարված աչքերի անկյունները:

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան | ՍԻՐԵԿԱՆ ՄԵԿ ԳԻՇԵՐՎԱ ՀԱՄԱՐ

Ճակատագրին չեմ հավատում, չեմ ուզում պատկերացնել կյանքիս ընթացքը նրա անկանխատեսելի շրջանակների մեջ: Ես ընդամենը ցանկանում եմ ազատ լինել, զերծ` չգրված օրենքներից ու անտեսանելի կապանքներից: Ուզում եմ տեսնել կյանքս սպիտակ թղթի նման, որի վրա մի օր ինքս կգրեմ իմ պատմությունը:
Ցանկությունս ավաղ չիրականացող մի երազանք է, քանի որ անիծված եմ հենց այն նույն ճակատագրի կողմից, որին որքան էլ տարօրինակ է, չեմ հավատում:

Կարդալ ավելին

Էդգար Փոթիկյան | ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

Այն, որ ժամացույցը ետ էր ընկնում, ես գիտեի ի սկզբանե, բայց երբ առաջին անգամ այն ձեռքս առա, որոշեցի չմտածել այդ մասին, նամանավանդ, որ ժամացույցը թանկ էր ինձ համար. այն հորիցս ինձ մնացած միակ հիշողությունն էր:
Սկզբում ամեն ինչ այնքան էլ մտահոգիչ չէր. ժամացույցը օգնում էր ինձ կողմնորոշվել ժամանակի մեջ ու չնայած օրվա մեջ մեկ երկու րոպե ետ էր ընկնում, այնքան էլ ինձ դա չէր հուզում, ես երիտասարդ էի և կյանքն ինձ հավերժ էր թվում, իսկ ժամանակը` հորինված ավելորդություն:

Կարդալ ավելին

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ԵՍ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ

Այնպես եմ ուզում կյանքս նորից սկսվի: Հիմա, երբ 85 եմ, կրկնակի եմ սիրում կյանքս: Կյանքը հիասքանչ է, այնքան գեղեցիկ: Այնքան ինձ հետաքրքրող բաներ կան: Նայում եմ իմ երիտասարդ թոռնիկին և ինձ թվում է՝ ես եմ 24, իսկ նա՝ 85: Ես դեռ կարող եմ սիրել: Իմ աչքերն իսկույն փայլում են տղամարդ տեսնելիս: Ես նստում եմ թեթևակի փեշերս վեր քաշած. այդ կանացի սեթևեթանքը ինձ հաճույք է պատճառում: Ավա՜ղ, շուտ արիացա, երբ դեռ շատ ծեր չէի: Հիմա դժվար է ապրել իմ ընտանիքում, որովհետև չեմ կարողնում լրիվ ազատ լինել ու ուտել սրտիս ուզածը: Ուտում եմ այն ինչ տալիս են. ես ունեմ իմ հացաբաժինը:

Կարդալ ավելին

Սոնա Սերոբյան | ՎԵՐԱԴԱՐՁ

-Որքա՜ն գեղեցիկ է այս երկինքը` պարզ, կապույտ, որ կարծես ձուլվում է աչքերիս ու դառնում իմ անսահմանությունը,-ասաց Աննան ու չքնաղ, լուրթ աչքերը հառեց վեր: Բելլան հիացմունքով էր նայում Ռուսիայից վերադարձած իր ընկերուհուն. նրան մի պահ թվաց, որ, իրոք, երկնի կապույտը ցած է իջել ու տարածվել Աննայի աչքերում:
-Դե լա՜վ, էլի սկսեցիր,-վերադառնալով իրականությանը` նշեց նա,- լավ կլինի` պատմես, թե այս ամիսների ընթացքում ինչով ես զբաղվել, քանի երիտասարդի սիրտ ես կոտրել և, ընդհանրապես, ինչու հետ եկար:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՊՐԻԼՅԱՆ ԿԱՅԾԵՐ

Ընկերոջս՝ Ռոբերտ Ասատրյանին,
ով, չգիտեմ` այդ ինչպե՞ս, միշտ չոր է դուրս եկել…

-Վերջապես կասես` էդ ներկը ինչի՞ համար ես պատրաստում,- հարցրեց Ռուբը և նորից նայեց պատուհանից դուրս, ուր երևում էր Թուրքիայի հյուպատոսարանի կտուրին ծածանվող, աստղի ու մահիկի նշանով կարմիր դրոշը:
Էդը լուռ շարունակում էր փայտե ձողիկով, թիթեղե ժանգոտ մի ամանի մեջ լուծիչի օգնությամբ ջրիկացնել թանձր, սև ներկը: Օրվա վերջում նրանք երկուսով էին մնացել մարզա-մշակույթային ակումբի սկաուատական բաժնում:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ

Մարդն աչքերիս առաջ հալվում էր, ու հնար չկար դա կասեցնելու: Ես նրան վաղ մանկությունից եմ ճանաչել: Հիշում եմ, թե ինչպես էր երբեմն անցնում ավանի արահետներներով: Գնում էր դաշտերից հեռու, դեպի մեծ լեռան ստորոտը, դեպի մութ անտառը: Երեխա էի, ու բոլոր երեխաների նման երկյուղածությամբ ու հարգանքով էի նայում մութ անտառ գնացող մարդկանց: Այդպիսինները քիչ էին: Անտառի մասին շատ հեքիաթներ էինք լսել:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՍԵՐԸ

Սերը լույս աշխարհ եկավ դժվար երկունքով ճիշտ այն պահին, երբ աշխարհասասան դղրդյունով միանգամից խորտակվեց ու փոշի դարձավ մեր ժամանակների ամենամեծ պատվարը՝ «Երկաթե վարագույրը»: Չքնաղ Մայրը, հակառակ իր ավանդապաշտական հակումներին, գայթակղվել էր, թաքուն սեր էր խաղացել արտաշխարհից եկած բարձրահասակ, կապուտաչյա, շիկամազ անծանոթի հետ ու հղիացել վատ ժամանակներում: Սկզբում նա խիստ տատանվում էր` լույս աշխա՞րհ բերել, թե՞ հրաժարվել անցանկալի, տակավին սաղմնային վիճակում գտնվող ապօրինի էակից:

Կարդալ ավելին