Tag: Լիլիթ Շահմուրադյան

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի)

Ծնվել է 1986 թվականին Երևանում: 2002-2003 սովորել է Իգիթյանի կենտրոնում: 2009 թվականին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության ֆակուլտետը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա՝ կիրառական արվեստի բաժինը:

Լիլիթ Շահմուրադյան | ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Որոշեցի:
Վերջ, գնում եմ…
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն: Կցեցի նաև մի փոքրիկ կտակ, թե ով պետք է կատուներիս պահի, ում կթողնեմ նկարներս և այլն: Նաև խնդրեցի՝ քեզ չասել իմ մահվան մասին :Հետո սկսեցի մտածել, թե ո՞նց իրականացնեմ որոշումս:

Continue reading

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ԵՍ 85 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ

Այնպես եմ ուզում կյանքս նորից սկսվի: Հիմա, երբ 85 եմ, կրկնակի եմ սիրում կյանքս: Կյանքը հիասքանչ է, այնքան գեղեցիկ: Այնքան ինձ հետաքրքրող բաներ կան: Նայում եմ իմ երիտասարդ թոռնիկին և ինձ թվում է՝ ես եմ 24, իսկ նա՝ 85: Ես դեռ կարող եմ սիրել: Իմ աչքերն իսկույն փայլում են տղամարդ տեսնելիս: Ես նստում եմ թեթևակի փեշերս վեր քաշած. այդ կանացի սեթևեթանքը ինձ հաճույք է պատճառում: Ավա՜ղ, շուտ արիացա, երբ դեռ շատ ծեր չէի: Հիմա դժվար է ապրել իմ ընտանիքում, որովհետև չեմ կարողնում լրիվ ազատ լինել ու ուտել սրտիս ուզածը: Ուտում եմ այն ինչ տալիս են. ես ունեմ իմ հացաբաժինը:

Continue reading

Լիլիթ Շահմուրադյան (Չուչի) | ՑԵԽ

Ցեխ…
Չգիտեմ կանցնե՞մ այս կամուրջը, թե՞ ոչ…
Որքան առաջանում եմ, այնքան ծանրանում են ոտքերս, կարծես ցեխի գնդեր լինեն. իսկ մարդիկ շուրջս ծիծաղում են, նրանք երջանիկ են ու առողջ։
Որտե՞ղ է իմ ուժը։
Հույսս կորցրել եմ՝ թե կտեսնեմ մյուս կողմի լույսերը։

Continue reading