Category: Արձակ

Երանուհի Ղանդիլյան | ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏՔ

Եվ դարից երկար ձգվում է օրը
Հրդեհ է։
Հիացեք, այրվում է երկինքը մայրամուտի մեջ։ Արեգակի ուշացած շողերը կաթկթում են ցած,երկինք ու երկիր դատարկության մեջ հյուսելով մեղրաոսկեգույն ծիածան…
Արևը գնաց։ Երանի նրան, նորից է գալու…

Կարդալ ավելին

Սոնա Սերոբյան | ԽԱՉՄԵՐՈՒԿ

Կանաչ. նարնջագույն. Կարմիր: Կանաչ…
— ճանապարհը մերն է, անցանք…
Մեքենաներն ու մարդիկ գալիս են, հասնում խաչմերուկին, երբ կարմիր է, սրտնեղված կանգ են առնում, և անհամբեր սպասում՝ կանաչ լույսին:
Կանաչ լույսը ամենացանկալին է բոլոր խաչմերուկներում. կյանքի խաչմերուկներում՝ նույնպես, որովհետև կանաչ լույսի շնորհիվ խնայվում է ժամանակի թեկուզև մի չնչին հատված:

Կարդալ ավելին

Վիլյամ Սարոյան | ԴԱՇՆԱՄՈՒՐ

-Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ,- ասաց Բենը:
-Իսկապե՞ս հուզվում ես: Ինչո՞ւ,- հարցրեց Էմման:
-Չգիտեմ,-ասաց Բենը: — Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ:
-Նվագել գիտե՞ս,- հարցրեց Էմման:

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՄԻՍՍ ԱԼԻՍԸ

Ամեն հինգշաբթի միսս Ալիսը հաճախում էր վարսավիրանոց։ Թե քանի տարի ընդմիջում չէր տվել, չէր հիշում, իսկ վարսավիրի վկայությամբ՝ վեց տարվա ընթացքում միայն երկու անգամ, դա էլ անկողնային լինելու պատճառով, հեռախոսով խնդրել է, որ սպասարկությունը կատարեն տանը, ապա և ծերանոցում։
Յոթանասունն անց էր, երբ առաջին անգամ մուտք գործեց այս վարսավիրանոցը։

Կարդալ ավելին

Շաքե | «ՀԱՄ ԴՐԱԽՏԻ, ՀԱՄ ԴԺՈԽՔԻ ԴՈՒՌՆ ԵՍ ԴՈՒ»

Հյուլե առ հյուլե, բջիջ առ բջիջ: Ցավոտ, անխուսափելի: Հասունացում, թե՞ ծերացում: Իսկ սաղմը դեռ մեջդ է: Աղջնակն ու կինը տակավին կիսատ, չապրված: Հոսում ես ետ, դեպի սկիզբը, թափառիկ պատառիկներ. բաց ճախրանք հանց ծիծեռ` կտրան ծերից: Սալաքարին կանգնած նանը, նախատատը: Մահվան առաջին այցը: Մահը՝ մի քանի կաթիլ արցունք և կարկաչուն ծիծաղ ու հռհռոց: Մութ պուճախում առաջին հպումը, բնազդական մղումներ ու հասունացող տղեկների անհամարձակ ձեռքեր:

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՉԵ՞Ս ՈՒԶՈՒՄ ՄԵՈՆԵԼ , ՏԱ՛Տ

Խորհրդավոր երեկո էր։ Տատս մեռնում էր։ Շուրջ քսան այր ու կին տարբեր դիրքերով նստած փոքրիկ սենյակում սպասում էին։ Ոմանք նույնիսկ անհամբեր էին, կարճ տարածության վրա գնում գալիս ու տխուր հայացքով, սենյակի կենտրոնում, հատակին պառկած մահամերձ տատիս էին նայում։
Բժիշկը վեց ժամ կյանք էր նշանակել, բայց տատս համառորեն շարունակում էր ապրել՝ «հուսախաբ» անելով ցավակից հարազատներին։

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՍՏՎԵՐԱՑԱԾ ՄԱՐԴԸ

Հարյուր քսան փաունդանոց, վաթսունը բոլորած սևամորթ մի անտունի էր, անգլերենով ասում են homeless: Չգիտեմ homeless բառը ինչքան անցյալ ունի, բայց ԱՆՏՈՒՆԻ- ին մեզ, հայերիս համար, հարազատ դարձած պատմական բառ է, դարերի խորքը տանող բառ, այն նաև հայկական ժողովրդական երգի ինչ որ տեսակի անվանում է։ Homeless ասելիս պատկերում ես քաղցած, կեղտոտ ցնցոտիներով, տարիներ օճառ չտեսած, փողոցի անկյուններով թրև եկող մարդու, որի ժանգոտված հատ ու կենտ ատամների արանքից ծորացող թարախախառը լորձը կախվելով շուրթից, մաշկին սոսնձված մորուքի վրայից անցնում, թրջում է անցորդների Վերսաչի կամ Ջորջիո Արմանի թանկարժեք փողկապներ։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՀԱՏՎԱԾ

Անկառավարելի դիպվածների ինքնազարգացող շղթաներով կաշկանդված երկինքները սպասում են իրենց ազատագրմանը։ Ես նայում եմ ժամանակի խաբուսիկ, մերթ ծերության, մերթ նորածնի կնճիռներով պատված դեմքին և որոնում նրա հայացքը՝ ուղղված ապագայից անցյալ։ ժամանակը թռչուն է. նրա աչքերը հակադիր կողմեր են նայում, և մարդկային ուղղագնա հայացքն անզոր է բռնելու թռչնային զույգ աչքերի տարամետ հայացքները։

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐԸ

Ձմեռ պապին մտահոգ էր: Նվերների ընտրությունը տարեցտարի դժվարանում էր: Աշխարհի տարբեր կողմերից քամիները բերում էին անհամար տրտունջներ ու դժգոհություններ: Մարդիկ շատ էին փոխվել, երեխաները` նույնպես: Նախկինում նրանք գոհանում էին տիկնիկներով, արջուկներով, փուչիկներով ու քաղցրավենիներով: Իսկ հիմա պահանջում էին էլէկտրոնային խաղեր, համակարգիչներ, պայթուցիկներ, մարդանման հրեշների տեսքով անճոռնի արարածներ ու ճիվաղներ: «Ժամանակից չպիտի ետ մնալ,-սպիտակ մորուքը տմբտմբացնելով խորհում էր նա,- մեկ էլ տեսար ինձ էլ մոռացան…»

Կարդալ ավելին

Խորեն Արամունի | ՍՊԱՍՈՒՄ

Գրեյսը թեթև ժպիտը դեմքին անվաթոռին նստած, եկող գնացողին բարևում, ժպտում, օրհնում, շնորհակալություն հայտնում ու ձեռքը թեթև թափահարում էր։
Գրեյսն իր ծննդյան թվականը չէր հիշում, նրան թվում էր թե աշխարհի հետ ծնվել ու աշխարհի հետ գնալու է։
Ծերանոցում առանձին սենյակ էին հատկացրել Գրեյսին , ինքը չգիտեր թե քանի տարի առաջ էին իրեն բերել այդտեղ։

Կարդալ ավելին