Tag: Երանուհի Ղանդիլյան

Երանուհի Ղանդիլյան | ԿԾԻԿ

Ես կարող էի լինել իմ ժամանակի երիտասարդ բանաստեղծներից մեկը,

Ես կարող էի գրել,
Որ համակարգչի դիմաց դրված բաժակի ջուրն արտացոլում է
Իմ ֆեյսբուքի ետնանկարն ու ինչ-որ կատու։

Continue reading

Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ

Հնարավորինս անաղմուկ բացելով ննջասենյակիս դուռը, մայրս ներս մտավ, կռացավ մահճակալիս ու շշնջաց:
-Բալես, 6:45 է, կուշանաս, վեր կաց:
-Ու՜ֆ մամ, հեսա կհելնեմ,- ասացի ու շրջվեցի մյուս կողքի վրա, փորձելով դուրս գալ թմբիրից, որ կանգնած է երազի և իրականության շեմին:
Մայրս ինչպես աննկատ մտել էր, նույն կերպ էլ դուրս եկավ սենյակից: Ես ևս 5 րոպե դաժան պայքար մղելով քնի դեմ՝ վեր կացա: Նայեցի անկյունում դրված ուսապարկիս, որ դեռ երեկ էի դասավորել, ու փորձեցի հիշել. հո բան չե՞մ մոռացել:

Continue reading

Երանուհի Ղանդիլյան

Ծնվել է 1982 թվին, Էջմիածնում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնը և ստացել մագիստրոսի կոչում: Գրականությամբ սկսել է զբաղվել վաղ տարիքից: Իր երկերը յուրահատուկ և նորաբույր են թե՛ թեմատիկ և թե՛ ոճային առումով:

Երանուհի Ղանդիլյան | ՇՏԱՊԻՐ ՍԻՐԵԼ…

Նոյեմբերյան ցուրտ և մառախլապատ երեկո էր: Անձրևի
կաթիլները միալար և տաղտկալի թմբկահարում էին խանութների ապակիները: Հագուստի սրահի լույսերը բոլոր հնարավոր և անհնար գույներով շողշողալով` փորձում էին գրավել հատուկենտ անցորդների ուշադրությունը: Այդ վոլֆրամե թելիկները բոլորովին գլխի չէին ընկնում, որ աշխատանքային օրն արդեն վերջացել է, և որ իրենք լոկ ժամանակավոր հմայիլներ են: Նստարանի տակ, դեղնակարմիր տերևների կույտի վրա կծկվել էր փողոցային մի շուն և անտարբեր հայացքը հառած մի կետի` անշարժացել էր, նրա համար միևնույնն էր, թե ուր են շտապում անցորդները, և ընդհանրապես ինչու է պտտվում երկրագունդը:

Continue reading

ՈՉ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՍԵՐ

Երանուհի Ղանդիլյան

…Շենքերի ջրհորդաններով ծորում էին քաղաքի լույսերը։ Արդեն կեսգիշեր էր, բայց փողոցները դեռ մարդաշատ էին։ Սրճարանները լի էին այցելուներով։ Գալիս էին զույգերով, գալիս էին խմբերով, ահել, ջահել բոլորը զբոսնում էին, կարծես չծրագրված տոնախմբություն լիներ…

Continue reading

Երանուհի Ղանդիլյան | ԳԻՆԱՐԲՈՒՔ

Այսօր կրկին խնջույք է:
Եկել են բոլորը՝ բոլոր երեքը: Խորհելու համար այսքանն էլ բավ են: Իմ Ես-ն էլ է ներկա: Նստել է անկյունում ու անսքող հետաքրքրությամբ շուրջն է նայում, փորձում հասկանալ այսչափ կարևոր ու շտապ հավաքի պատճառը:
Գինին առատ է, հարբել է պետք:
Առաջին բաժակը խմեցինք լուռ, յուրաքանչյուր կաթիլի հետ կուլ տալով չասված խոսքերի ծանրությունը, որ բյուրեղացել ու խրվել է կոկորդումս…

Continue reading

Երանուհի Ղանդիլյան | ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏՔ

Եվ դարից երկար ձգվում է օրը
Հրդեհ է։
Հիացեք, այրվում է երկինքը մայրամուտի մեջ։ Արեգակի ուշացած շողերը կաթկթում են ցած,երկինք ու երկիր դատարկության մեջ հյուսելով մեղրաոսկեգույն ծիածան…
Արևը գնաց։ Երանի նրան, նորից է գալու…

Continue reading