Category: Պոեզիա

Սաշա Զայցեվա | Ե Ր Ա Զ

Քո երազի քաղաքում,

Որտեղ դու երջանիկ կլինես,

Դու անպայման կճանաչես ափամերձ մայթի կոտրվածքները,

Կճանաչես և քամին, և լույսը,

Եվ անգամ այն զգացմունքը,

Որով դու կանցնես սալահատակի վրայով,

Ճկաներբան կոշիկների մեջ,

Եվ նույնիսկ սեփական ներշնչանքն ու արտաշնչանքը,

Եվ սիրած փողոցի անկյունը,

Եվ բուրմունքը,

Միգուցե՝ կոնֆետների,

Միգուցե՝ մեկ այլ քաղցրավենիքների…

Կարդալ ավելին

Սոհրաբ Սեփեհրի | Ո՛Չ ԴՈՒ ԿՄՆԱՍ…

Նկար նկար

Ոչ դու կմնաս,

ոչ էլ տխրությունդ,

ոչ էլ բնակիչները այս ավանի.

գետեզերքի անհանգիստ պղպջակն ու

վայելքի անցած կարճ պահերը վկա,

այս թախիծն էլ երկար չի տևի

այնպես, որ նրանից միայն մի հուշ կմնա:

Կարդալ ավելին

Պաբլո Ներուդա | ԼՌՈՒԹՅՈՒՆ

Սկսում ես մեռնել դանդաղ…

Եթե չես ճամփորդում,

Եթե գիրք չես կարդում,

Եթե ականջալուր չես կյանքի աղմուկին,

Եթե չես գնահատում ինքդ քեզ:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան |ԿԵՍԻՑ

երգը չլսած՝ նորից եմ միացնում,

ու նորից,

ու նորից,

ու նորից…

զգույշ՝ սովորական չդառնա։

Կարդալ ավելին

Սաշա Զայցևա | ԱՎԱԶԱՔԱՐԵՐԻ ԱՓԸ

Քո մատների տակ,

Կյանքը կլինի կենդանի ու տաք,

Անհարթություններով լի,

Գեղեցիկ ու ժանգապատ երիզներով,

Կարծրամարմին ու փորագիր,

Գարնան ու աշնան հոտավետությամբ:

Կարդալ ավելին

Լեռնա Գարագիւթիւք | ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ

Իսթանպուլահայ բանաստեղծուհի Լեռնա Գարագիւթիւքի երախայրիքը՝ «ԵՐԹԱՍ ԲԱՐՈՎ» լոյս տեսաւ Իսթանպուլ, 2017-ին, Մաթ տպարանէն, ՀԱՅԵՐԷՆ ՄԱՏՆԵԱՇԱՐի իբրեւ առաջին հատորը (թիւ 1), որմէ ստորեւ կը ներկայացնենք փունջ մը քերթուածներ։

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | Բանաստեղծություններ:

Քո լույսը, լույսը…

Գիտե՞ս, կարող է

Նա ոչ թե միայն խավարը ցրել,

Ոչ միայն շողալ,

Այլ նաև… մաքրել:

Մաքրել ոչ միայն պղտորված աչքեր,

Այլ նաև` սրտեր,

Այլ նաև` հոգի…

Կարդալ ավելին

Վիկտոր Հովսեփյան | ՆԱՆԵ՛, ՆԱՆԵ՛, ԿՐԱԿ ՏՈՒՐ ԻՆՁ

Գագոն ասաց՝ տա՛տ, ա՛յ տատ,
Գովիր դու ինձ շատ ու շատ,
Մի քիչ էլ որ մեծանամ,
Աստղանավորդ կդառնամ:
Պիտի թռչեմ լուսավառ
Աստղերի մոտ հեռավոր,
Ծիածանից մի պատառ
Բերեմ, անես գլխաշոր,

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՆԽԶԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Կյանքը շարունակվում է սերմի մեջ

Սերմը շարունակվում է հողի մեջ

Հողը շարունակվում է ծառի մեջ

Ծառը շարունակվում է պտղի մեջ

Պտուղը շարունակվում է մարդու մեջ

Մարդը շարունակվում է օդի մեջ

Օդը շարունակվում է երկնքի մեջ

Երկինքը շարունակվում է․․․

Կարդալ ավելին

Գարմար | ԵՐԱԶԱՆՔԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Գարմար

Ես, խռով

Բախտից

Շռայլ,

Կյանքից գոհ,

Գնում եմ միշտ

Անխոնարհ`

Ափերումս

գարուններ

Ու գետաքար

Ու գոհար։

Կարդալ ավելին