Tag: Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյան | Ք Ո Չ

Ասում են, թե՝ ճակատս շատ է մեծ,

Ասում են, թե՝ իմ մասին ամեն ինչ գրված է այնտեղ:

Ովքե՞ր են դա կարդացել,

Ե՞րբ են կարդացել, հայտնի չէ:

Բայց, իմ ճակատով սկսվում,

Եվ ինձանից հեռու ինչ-որ մի տեղ,

Նրբազգա շոշափուկներով ավարտվում է իմ կնճիթը

Continue reading

Սաշա Զայցևա | ԱՎԱԶԱՔԱՐԵՐԻ ԱՓԸ

Քո մատների տակ,

Կյանքը կլինի կենդանի ու տաք,

Անհարթություններով լի,

Գեղեցիկ ու ժանգապատ երիզներով,

Կարծրամարմին ու փորագիր,

Գարնան ու աշնան հոտավետությամբ:

Continue reading

Սաշա Սերգեևնա Զայցևա | ԴԱ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԷՐ

Դա շատ տարօրինակ էր,
Ցավոտ էր շատ:

Արեգակը ցածրիկ էր, աչք էր ծակում,
Ստվերներ էր գծում երկար:

Եվ խոտը կանաչ էր,
Եվ սառույցը հեռանում էր ծովի մեջ:

Continue reading

Սամվել Մարտիրոսյան |ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ Ու ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ, Ու — ֆե

Քեզ չեմ տեսել ես բնավ,
Բայց այսպես եմ ես կարծում՝
Քո ձայնն է ինձ հալածում:

Կթողնես ու կգնաս,
Բայց քո սիրած տեղերում,
Արյունը միշտ կմնա:

Քեզ չեմ կանչել ես բնավ,
Բայց այսպես եմ ես կարծում՝
Քեզնից, չունեմ ես պրծում:

Continue reading

Վլադիմիր Վիսոցկի | ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

Չի տարվել նա ոչ փառքին, ոչ փողին,

Հասակից կամ դիրքից իր փքված,

Ու քայլերով միայն իր՝ քայլողի,

Նա անցնում է նշմարված ուղին,

Նյարդի պես մերկացած ու ձգված:

Ահա նա՝ ճոճվում է վերևում մեն-մենակ,

Մի քիչ աջ թե տանի՝ կկորչի, կգնա,

Մի քիչ ձախ թե բերի՝ փրկություն չունի,

Բայց, արի տես, որ չորս քառորդը լարի,

Անցնելու է, ինչ էլ լինի:

Continue reading

Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ

                 Շ Ա  — Ց Ո   ՇԱ-ՇԱՐՈւՆԱԿԱԿԱՆ Մայրամուտից անցել է ընդամենը մի քանի ժամ, Մինչև արևածագը մնացել է ընդամենը մի քանի ժամ, …Ովքեր բաժանվել էին երեկ, այսօր դարձել են անբաժան:   ՎՈ-ՄՈՏԱԿԱ Ուզում եմ, որ իմ աշխարհը միակը չլինի տիեզերքում, Ուզում եմ, որ իմ մայրը միակը չլինի աշխարհում, …

Continue reading

Սամվել Մարտիրոսյան |ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ․ ԽԱ-ՆՈՒ

ԽԵ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ո՛վ մեծատառ,
Ո՛վ խելագար,
Աչքիդ՝ ծիծաղ, սրտիդ մեջ՝ քար,
Ո՛վ խեղկատակ,
Ես խոսք ունեմ, որ պահպանել եմ քեզ համար,
Ես խոսք ունեմ,
Որ թաքցրել եմ թևիս տակ:

Continue reading

Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ

Այբ-անուն եմ, հայի անուն,
Հայի արև, հայի տուն,
Ձեռքդ բռնել, քայլ եմ անում,
Թոթովանքիդ՝ հավատում:

Continue reading

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԸ

ՁՄԵՌ ՊԱՊԸ

Ո՞վ դուրս եկավ անտառից,
Ո՞վ մեր տունը հարցրեց,
Ուսին առավ մի տարին,
Մի օրում տեղ հասցրեց:

Continue reading

Սամվել Մարտիրոսյան | ՓՈՔՐԻԿ ՀՅՈՒՐԸ

1
Պատուհանից արևը ներս գլորվեց,
Թռավ այս կողմ, թռավ այն կողմ, մոլորվեց,
Աղավնու պես խփեց իրեն պատեպատ,
Պատուհանը տեղից կորել էր հաստատ:

Continue reading