Tag: Հայկազ Գրիգորյան

Հայկազ Գրիգորյան | ՎԵՐՋԻՆ ՇԱՐԺՈՒՄ

Կդադարես արտասուք լինել,
մի օր մենության աչքերը ճշմարիտ կլացեն,
անառողջ հոգին ընդամենը մի վայր է,
ուր խաչվում է անցյալը գալիքի կրծքին,
և այն, ինչ ապրել գիտի, կսովորի մեռնել:
Միայն անշարժության մեջ հնչող բառը
լռություն կծնի՝ վերջը սկիզբ դաձնելով…

Կարդալ ավելին

Հայկազ Գրիգորյան | ԹԻԹԵՌԸ

Մայրս ասում էր, երբ ծնվեցի մեր տան առաջին հյուրերը թիթեռներն էին: Մեր բակը լեփ-լեցուն էր նրանցով, ժամերով հավաքում էին սենյակիս պատուհանի դիմաց, զբոսնելիս՝ շրջապատում ինձ: Ամիսներ հետո նրանց հետ խաղում էի, հրճվում, ուրախանում: Ամենազարմանալին այն էր, որ աշխարհ էի եկել չլացելով: Բուժքույրը մորս ասել է` «տարօրինակ երեխա եք ծնել»: Ծնողներս չեն էլ զարմացել, երբ լսել են, որ առաջին բառս թիթեռն է եղել: Մայրս ասում է, որ երբ փոքր էի, փորձում էի նրանց պես թռչել:

Կարդալ ավելին

Հայկազ Գրիգորյան | ԿՈՒՐԱՑԱԾ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Մոտեցիր,
Ես քանդել եմ բաժանող պատը,
Բոլոր քարերը մեկ առ մեկ թաղել
Հիշողության գրկում:
Ժայռից պոկված հայացքդ
Սպասումներին հակառակ կորել է,
Գիտեմ` չտաշած քարը հողի դառնությունն է,
Բայց ես չեմ հիշում աչքերիդ
Դասավորությունը…

Կարդալ ավելին

ՀԱՅԿԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել եմ 1986 թվականին, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում: 2003 թ. ավարտելով գյուղի թիվ 2 դպրոցը` ուսումս շարունակել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնում: 2010 թ. ավարտել եմ ուսումս: Ստեղծագործել սկսել եմ դպրոցական տարիներից` ավելի բուռն ներգրավվելով պոեզիայի աշխարհ ուսանողական տարիներին. բանաստեղծություններիցս մի քանիսը տպագրվել են ԵՊԲՀ-ի կողմից հրատարակվող ամսագրի համարներում: …

Կարդալ ավելին