Tag: Հասմիկ Սիմոնյան

Հասմիկ Սիմոնյան | ԷՍԹԵՐԻ

ինձ ոչ ոք չի սիրել քեզ նման
և ոչ ոք չի լքել քեզ պես
ճմրթվող թղթերի վրա ես քո անունն էի գրում
հեռու երկինքներից ագռավները գալիս էին ու պատմում քո մասին
ես պատերը կրծում էի շաքարի պես
և օրերիս վրա կիտրոնի պես բարակ շերտիկներ էին մելամաղձի
ես խմում էի հիշողությունը քո մասին
թունդ թեյի փոքրիկ բաժակներով
անընդհատ
անընդհատ
անընդհատ…

Continue reading

Հասմիկ Սիմոնյան

Ծնվել է 1987 թվին, Երևանում: 2003-2008 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան  ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում, իսկ 2008-2009 թթ. Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում: 2005 թվին, հրատարակել է « Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 2010 թվին, լույս է տեսել «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ պարբերականներում ու …

Continue reading

Հասմիկ Սիմոնյան | ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ

…քաղաքը, որ արթնանում էր ծափերից,
հագնում էր առավոտվա պես մաքուր վերնաշապիկը,
ու հեռանում`
թողնելով լվացարանից դատարկության պես կառչած մարմինը…

Continue reading

Հասմիկ Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

երկու նամակ աղջկաս
Մ.- ին
1.
անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ

Continue reading

Հասմիկ Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների

Continue reading