Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. , Արցախում: Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն: 1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ: Բանաստեղծական 10 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ուկրաիներեն: Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm»,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր: Բանաստեղծի հրատարակած …
Tag: Հրանտ Ալեքսանյան
Ապր 08 2011
Հրանտ Ալեքսանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
VIP-Երազներ՝ Երևան — Փարիզ օդանավում
1.Կլոր նավակի պես է` ոչ արդիական օդանավի նման:
Պատրաստված է ոսկուց ու տուֆի խառնուրդից,
թե՞ քանդակված է ճարտարորեն:
Չունի նա ոչ ծածկ եւ ոչ կողապակի,
սակայն ապահով սավառնում ես նրա ներսում նստած.
չկա դիմահայաց քամի ու սառնություն,
Դկտ 05 2010
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արմատները սնվում են ավշահյութով հոգու,
կորուսյալների հառաչով ու արյամբ,
ցեղի ղողանջներով անլռելի:
Արմատներից սաղարթ`
մի անընդգրկելի կարճ տարածություն,
ուր ներամփոփվում են հարազատ կանչի անսահմանությունը
եւ հուշակալվածքը ժառանգական:-
Հնս 10 2010
Հրանտ Ալեքսանյան | ՏԻԵԶԵՐՔԸ՝ ԱՍՏԾՈ ԲԱՑ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ
Ես բանահովտի պարեկ հայազավրն եմ.-
հին ու նորածագ մարտահրավերները
լազերային սրի պես մխրճվում են
իմ գերզգայուն հյուսվածքներից ներս:-
Հնս 24 2009
Իոսիֆ Բրոդսկի | ՍՏԱՆՍՆԵՐ ՔԱՂԱՔԻՆ
Նախաբանը և թարգմանությունները ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի
Չլինի այնպես-
Ես մեռնեմ հանկարծ քեզանից հեռու,
լեռնային աղավնուտներում,-
ծուռտիկ ոտքերով տղային եմ կրկնում։
Չլինի հանկարծ,
որ դու շտապող ամպերի ներքո,
գիշերվա ծոցում տեսնես արցունքներս
եւ վիշտս խեղճ։
Մյս 31 2009
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Ե)
Ձգվում են նավթամուղները բիքֆորդյան քուղի գալարումով-
թվակիր աշխարհների,
քաղց ու իշխանության կայսրությունների միջով։ —
Մեծ հրդեհները բռնկվում են կարճ միացումից երազանքների,
որ արևհարվում են մայրուղիներին խելակորույս։ —
Չորացած իղձերով են պատված
Մյս 13 2009
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Դ)
Օրը կարմրատակած կծկվում է ջարդված խաչքարի
բեկորների միջև- ծանր հևալով, բերանը բաց։-
Ուրացման պատանքները հերմետիկ ծածկում են
նստավայրերը հուշ ու ազատության։-
Ապր 25 2009
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Գ)
***
Մի ուրվական է շրջում անդադրում
մայրցամաքների խաղաղության, տենդի և խոկմունքի միջով-
աներեր ընթացքով չինգիզխանյան.-
և ուրվականը մարդաշխարհին արար,
ֆլորաներին ու ֆաունաներին սրսկում է փութով
Ապր 09 2009
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ (Բ)
Մրտ 30 2009
Հրանտ Ալեքսանյան | ԲԱՆԿՈԼՆԵՐ
Տաք կանչերի պարը սառցի վրա։-
Դարձիր անպայման թևերով ու խղճով։-
Ծերուկ բարությունը գայթում է փողոցում՝
սլացող մեքենաների առաջ։
Աստղի մենությունն է կաթում քաղաքի տանիքներին։
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ