Ծնվել եմ 1992 թվին,Երևանում: 2009 թ-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Գրել սկսել եմ 2007 թվականից: Ստեղծագործում եմ հայերեն և անգլերեն՝ արձակ ու չափածո: Դեռևս մանուկ հասակից հաճույքով ու հետաքրքությամբ եմ ընթերցել հայ հեղինակների երկերը, որոնք անհետք չեն անցել հիշողությանս կողքով: Հետագայում ծանոթացել եմ նաև արտասահմանյան հեղինակների գործերին ու արել առաջին գրական …
Tag: Ռիմա Խաչատրյան
Օգս 22 2012
Ռի-Մա | ՆԱ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԵՌԱՎ…
դու ծնվել ես սաղմից Հուդայի,
դու գիտես երեսներ համբուրել,
դու քո մորն էլ պատով կտայիր,
եթե պատն այդ օգուտ քեզ բերեր:
Հլս 19 2012
Ռի-Մա | ԻՍԿ ԵՍ ԵՐԱԶ ՏԵՍԱ. ՄԱՐԴ ԷԻ…
Ընկավ մեկի ոտքի տակ,
Կոտրեց մյուսի գլուխը,
Երրորդի ականջը,
Հայհոյեց չորրորդին,
Հինգերորդին լքեց,
Վեցին ապտակեց,
Յոթը էլ չեղավ.
Կոտրեցին.
Մյս 21 2012
Ռի-Մա | 5 ՐՈՊԵ ՔՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Դու աղոթել չգիտես,
Ես՝ ծնկի գալ չեմ սիրում,
Ու ապրում ենք հենց այդպես՝
Դու հաղթում ես, ես՝ տիրում…
Ապր 25 2012
Ռիմա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում…
Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան…
Ապր 10 2012
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռիմա Խաչատրյան
Երբ ստանում ես կյանքի հերթական դաղող ապտակը դեմքիդ, երբ հասկանում ես, որ չափազանց հեռուն ես գնացել ետևում մնացածների հետ պայքարելու համար, և որ նրանք կարծում են, թե վախից ես փախել, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես ապրել սովորիր, սա է կյանքը… Ես արդեն սկսել եմ…
Երբ երազներդ ձուլվում են նպատակներիդ ու անէանում ապագայի՝ արտասուքից ժանգոտած տանիքներին, որոնք էլ երբեք կարմիր չեն լինելու, որոնք էլ երբեք քոնը չեն լինելու, դա այնքան էլ սարսափելի չէ… Պարզապես տանիքներ ներկել սովորիր… Ես արդեն սկսել եմ…
Վերջին մեկնաբանություններ