Tag: Արշակ Սեմիրջյան

Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արշակ Սեմիրջյան

Հոգուս ըմբոստությամբ խլացնում եմ շուրջս,
Որ ձայները ողբի մերկանան լույսերում,
Խավարում եմ փչում հեծկլտացող շունչս,
Ու երազներ վառում ննջած հոգիներում:

Ըմբոստացած հոգով երգում եմ հայրեններ,
Եվ ծամում եմ մթի շղարշը աղոթքով,
Հոգուս գույնով ներկում պատանի գարուններ,
Ու քայլում նոր ծնված լուսաբացի հետքով:

Continue reading

Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄԵՆ ՕՐ
Ես ամեն օր ծնվում ու մեռնում եմ նորից,
Ամեն օր մանկանում, երազում երազով,
Թևեր առնում անգամ արցունքոտ ծիծաղից,
Ամեն անգամ մեռնում՝ նոր ծնվելու հույսով:
Ամեն նոր առավոտ սկիզբն է կյանքիս գարնան,
Ամեն մայրամուտը կյանքիս ավարտը ծեր,
Ուր թողնում եմ հուշեր լացող մանկան նման,
Եվ մեռնում՝ տանելով անպատասխան հարցեր:

Continue reading

Արշակ Սեմիրջյան

Ծնվել է Երևանում:

1991-1995 թթ.- Սովորել է Երևանի Մովսես Խորենացու անվ. թիվ 143 միջն. դպրոցում:
1995 թ.-ից Սովորել է թիվ 197 միջնակարգ դպրոցում:
1999-2002 թթ.- Աշխատել է «ԿԱՆՉ» շաբաթաթերթի «ՇԱՎԻՂ» գրական ակումբում,
որպես պատանի լրագրող:
1999 թ. — Առաջին՝ «ՈՒՌԵՆԻ» բանաստեղծությունը տպագրվեց է «ՂՈՂԱՆՋ
ԼՈՒՍԱԲԱՑԻ» մանկապատանեկան ժողովածուում:
2001 թ.- Ճանաչվել է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂ» և
արժանացա պետական մրցանակի:
2001 թ»-ից Բանաստեղծությունները տպագրվել են ՝ «Կանչ», «Արեգ», «Մենուա»,
«Հոգու ճիչ», «Լուսապսակ», «Լույս ու ստվեր», ամսագրերում:

Continue reading

Արշակ Սեմիրջյան | 16-ՐԴ ՍԵՆՅԱԿ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ

Կոմեդիա  2  գործողությամբ Գործող անձեր՝      ՍՄԲԱՏ — Նորապսակ փեսա, իրավաբան       ԺԱՍՄԻՆԱ — Նորապսակ հարս, ուսանողուհի       ԼՈԻԼՈՒ — Ցածրաբարո կին       ՀԱՅԿԱԶ — Լուլուի ամուսինը, քարտաշ       ՄԽՈ — Լուլուի սիրեկանը       ԹԵՐԵԶԱ — Ժասմինայի մայրը       ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Հյուրանոցի ադմինիստրատոր ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ «Ավիատրանս» հյուրանոցային համալիր: 16-րդ սենյակ: Երկու սենյականոց լյուքս համար: Գիշեր …

Continue reading