Tag: Գաբրիելե Դ’ Աննունցիո

Գաբրիելե Դ’ Աննունցիո | ԼԱՍՏԱՎԱՐԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Դոննա Լաուրա Ալբոնիկոն պարտեզում էր, տաղավարի տակ, պաստպարվում էր կեսօրվա տապից:
Ամառանոցը լռում էր, լրիվ սպիտակ, փակ շերտավարագույրներով, թաղված ցիտրուսային բույսերի մեջ: Արևը անսահման ջերմություն ու փայլ էր արձակում: Հունիսի կեսերն էին. խաղաղավետ օդի մեջ ծաղկած նարնջենիների ու կիտրոնների բուրմունքը խառնվում էր վարդերի հոտին:

Կարդալ ավելին

Գաբրիելե Դ’Աննունցիո | ՕՖԵՆԱՅԻ ԴՔՍԻ ՄԱՀԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Երբ հեռվից լսվեց խռովության առաջին խառնիճաղանջ աղմուկը, Դոն Ֆիլիպո Կասաուրան հանկարծ բացեց կոպերը, որ սովորաբար ծանրանում էին աչքերի վրա, որոնք կուլ էին գնում, ինչպես քամոտ ծովերի վրայով սավառնող օդաչուներինը:
-Լսեցի՞ր,-հարցրեց նա Մացագրոնյային, որը կանգնած էր նրա մոտ:

Կարդալ ավելին