Tag: Գրիշ Դավթյան

Հարցազրույց Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության անդամ , բանաստեղծ, լեզվաբան Գրիշ Դավթյանի հետ:

Ծնունդով որտեղի՞ց եք պարոն Դավթյան, երբվանի՞ց եք հաստատվել Կալիֆորնիայում:
Ծնվել եմ Նոր Ջուղայում, Իրան, 1935թ սեպտեմբերի 15-ին։ Ընտանիքով հաստատվել եմ Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում 1987թ. մարտից։

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան

Բանաստեղծ Գրիշ Դավթյանը ծնվել է 1935 թվին Նոր Ջուղայում, Իրան: Բարձրագույն կրթությունը ավարտել է Անգլիայում արժանանալով տնտեսագիտության դիպլոմի: 1969-ին, Լոնդոնի համալսարանի Արվեստից Մագիստրոսի կրթական որակումով՝ մասնագիտացել է միջարևելյան պատմության մեջ: Վերադառնալով հայրենիք, ուսանել է Թեհրանի Համալսարանի ճարտարվեստի և գործարարական մենջմենթի ֆակուլտետում 1972-74 թվերին: 1964-5 թթ եղել է «Արեգակ» ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում: 1980-5 թթ վարել …

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մերթ ինքնամոռաց, որպես ճգնավոր,
Մերթ վեհերոտ, որպես կալանավոր,
Մերթ գթառատ, որպես բուժքույր,
Մերթ ինքնամատույց, որպես սիրուհի…

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Արծաթվել են օրերս՝ հին օրերի թուխության,
Երբ արեվը միշտ ջերմ էր, ես էլ վառվռուն.
Ծանծաղվել են մազերս անցյալների ճոխության,
Տարիներս են կուտակվել ծանր ու խոհուն:
Բնազդներս քմայքոտ, դիմագրավ ու հախուռն,
Մղումներիս ակունքը հրավառ ու ճոխ,
Դատողության ողոքմամբ մեղմել են ու թրթռուն,
Կշռում են բաղձանք ու տենչ դառնում մտափոխ:

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ԼԻՐԻԿԱԿԱՆ ՔԱՌԱՏՈՂԵՐ

Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Նա խենթ էր ու գերող խենթի պես.
Մայրմուտի հովերում մի պարիկ
Թխաչվի, սեվահոն, մթագես…
Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք,
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ.
Շող լուսին, պեծ ասուպ, մի վառ ցոլք,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ…

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ԽԱՂԱՂԱԲԱՐ

Խաղաղությունը, որ դու ես բերում
Նման է դաշտի հանդարտ ծփանքին,
Որ խլում է ինձ մաշող հոգսերից,
Տանում է փափուկ իղձերիս հեռուն,
Սրտիս մերձավոր,
Ուզածիս նման…

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ՈՐՊԵՍԶԻ ՀԱՄԲՈՒՐԵՄ

Զգացումներիս զովն է
Որ դիպչում է ինձ
Բուրում է:
Ցանկություններիս ալիքն է
Որ բախվում է ինձ
Բուրում է:

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Գրական ակնարկ

Աշխարհի սփիւռահայ զաւակն է նա, նկարագրով ջամբուած պապենական ազգահայրենասիրութեամբ, հայ-հայաստանասիրութեամբ. կրթուած ու մշակուած եւրո-ամերիկեան մշակոյթի ու մտածողութեան ընտիր ճաշակով, որ մարդու իր զգացումները և մտորումները հեղեց իր բազմաժանր ու գունեղ գրականութեամբ՝ հայ գեղարուեստական արձակի գանձարանի մէջ:

Կարդալ ավելին

ԱՐԴԻ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

Ֆորումին իրենց սիրահոժար մասնակցությունն են բերել հետևյալ անձիք.

1. Ամիրյան-Պետրոսյան Շաքե՝ լրագրող, լուսանկարիչ (Իրան-Թեհրան) (ՇԱՊ)
2. Գազանճյան-Երամյան Մարուշ՝ բանաստեղծուհի (Սիրիա-Հալեպ) (ՄԳԵ)
3. Դավթյան Գրիշ ՝ բանաստեղծ, գրականագետ, լեզվաբան, նախագահ՝ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԱՄՆ-Գլենդել) (ԳԴ)
4. Կարապետյան Հրայր՝ քիմիկոս (ԱՄՆ-Նյու Ջերսի)(ՀԿ)
5. Սուրենյան Վարուժ ՝ գրականագետ, հրապարակախոս, գլխավոր խմբագիր՝ «Հանդես արվեստի ու գրականության» պարբերականի, (Իրան-Թեհրան) (ՎՍ)
6. Օհանյան Սիրանույշ ՝ երիտասարդ արձակագրուհի (Հայաստան-Էջմիածին) (ՍՕ)

Կարդալ ավելին