Tag: Ժան-Պոլ Սարտր

Ժան-Պոլ Սարտր | ԻՆՉՈ՞Ւ ԳՐԵԼ

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

(հատված «Ի՞նչ է գրականությունը» էսսեից)
Գրել` նշանակում է քողազերծել աշխարհն ու միաժամանակ այն առաջակել որպես պարտականություն ընթերցասերի մեծահոգությանը: Գրել` ասել է թե դիմել այլոց գիտակցությանը` ընդունելու էականը որպես էության ամբողջություն: Գրել` նշանակում է ցանկանալ ապրել այդ էականը միջնորդ մարդկանց կողմից: Սակայն ինչպես իրական աշխարհի մի մասն իրեն գործողության մեջ է դրսևորում, այնպես էլ մյուս մասը չափն անցնում է` այն փոփոխելու համար:

Continue reading

Ժան-Պոլ Սարտր | ԱՆԹԱՂ ԴԻԵՐ

Պիես չորս արարով

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմեի Դայանը

Ժանն ու Հենրին լռությամբ նայում են Լյուսիին: Վերջինս ուղիղ անցնում է` նրանց չնայելով ու գնում նստում ուղիղ բեմի առջև: Դադար:
Լյուսի.- Ֆրանսուա՜: (Ֆրանսուան գալիս է նրա մոտ ու մեջքով նստում դեպի Լյուսիի ծնկները) Ինձ մի դիպչիր: Փոխանցիր Սորբիեի վերարկուն (Ֆրանսուան գետնից վերցնում է վերարկուն) Ուսերիս գցիր:
Լյուսին պինդ փաթաթվում է վերարկուով
Ֆրանսուա.- Մրսո՞ւմ ես:
Լյուսի.-Ոչ: (Դադար) Ի՞նչ են անում, ի՞նչ են նայում: Ինչո՞ւ իրար հետ չեն խոսում:
Ժան.-(Մոտենում է ետևից) Լյուսի՛:
Կանորի.-Թո՛ղ նրան:
Ժան.- Լյուսի՛:

Continue reading