Tag: Լիդա Նալբանդյան

Լիդա Նալբանդյան | ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՆ ԵՎ ՍԱՎԱՌՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Ասում են` գալիս է ամեն մարդու կյանքում մի պահ, երբ դրանից հետո այլևս ոչինչ և ոչ ոք չեն հուզում: Դու կանգնած ես լինում մի խաչմերուկում, որտեղ մտածողություն և բանականություն ասվածը այլմոլորակայինի մասին հեքիաթի է նմանվում: Ուղղակի հեքիաթ, որ հորինել են, որպեսզի գույն տան ինչ-որ մեկին, ինչ-որ կերպ: Ներսումդ դատարկություն` մտքերի, ապրումների: Պարզապես քայլում ես, ուղղակի ուտում, քնում, ավելի շուտ փորձում քնել, վերլուծում շուրջդ կատարվածը, չես գտնում պատասխաններ, խոնավանում է բարձդ, իսկ հարցերը մնում են առաստաղից կախված:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ԻՄ ԼՈՒՍԱՎՈՐԻՆ

Նորահարսի զգեստի անարատ ճերմակից փաթիլներ կորզելով` ապրիլ ծերունին շռայլում էր մեզ: Շռայլում, որ լավ հիշենք այրող արևի և ցրտի հակադրությունը, որն այնքան կտրուկ և հատու էր, որ ապշեցինք: Երբ առավոտյան վարագույրը աղմուկով մի կողմ քաշեցի, դեմքս հարցական արտահայտություն ստացավ: Վարագույրի աղմուկը փոխարինելու եկան փաթիլները, որոնք քիչ հետո ճռճռալու էին հողաթափերիս տակ:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Բ)

Մարմնովս հանկարծ ցավեցնող սարսուռ անցավ… Մտածում էի` միգուցե ճի՞շտ էիր, երբ ասում էիր, թե շատ եմ մտածում, բայց տեքստը ամբողջացնելու, առավել ևս սկսելու համար ուղղակի անհրաժեշտ է մտածել: Սենյակի լույսերը մարեցին և գրչի հարվածներից թուղթը հանգիստ շունչ քաշեց: Այդպես էլ մտածում էի, որ չեմ կարողանա սկսել շարադրել մտքերս: Վերջերս թաղամասի լույսերը սկսել են կեսգիշերին շուտ-շուտ անջատել: Պատճառները հետաքրքիր են, քանզի ուզում եմ վայելել այն:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ (Ա)

Ոտնաթաթերը նրա զգում էին հողի ամբողջ խոնավությունը: Ոտաբոբիկ քայլելու մանկությունից ձեռք բերած սովորությունը հետզհետե վերհիշելով` ընկնում էր այդ զարմանալի և անհիշելի օրերի գիրկը` ևս մեկ անգամ վերապրելով դրանց բերկրանքը: Կյանքը գնալով բարդանում էր, առաջանում էին զանազան հարցեր, որոնց հարկավոր էին պատասխաններ: Ցանկացած մարդուկի կյանք սկսվում է սեփական տան առաստաղի ուսումնասիրությամբ և քանի մեծանում է հրաշք էակի մարմինը, այնքան մեծանում է ուսումնասիրման ենթակա տարածությունը` հարևան բակ, դպրոց, քաղաք, և ահա ամենուր, ցանկացած նոր միջավայրի ուսումնասիրության հետ մեկտեղ միևնույն տանջանք հարուցող հարցերը:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԱԴՐԱՆՔ ԵՐԵԿՈՅԱՆ

Երեկ, երբ դեռ նոր էի դուրս գալիս հսկայական բիզնես կենտրոնի սրճարանից` առաջին հարկում բացված, միանգամից զգացի անձրևի հոտը, և ահա հենց հաջորդ առավոտ անձրև տեղաց: Մրսում եմ, հոգնած եմ, թեյը չի տաքացնում…Անգամ ամենամոտ մարդիկ, որոնք թվացյալ միշտ կողքիս են, հեռացել են անասելի, ոչ մի մարմին, ոչ մի խոսք չի ջերմացնում… Մրսում եմ:

Կարդալ ավելին

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

Լիդա Նալբանդյան

Սիրում եմ սիրել

Ամբողջ օրվա ընթացքում այդ սենյակում մութ էր լինում, միայն առավոտյան վախվորած արևի թելիկները ներս էին թափանցում պատուհանից և գրկում չաշխատող ժամացույցը: Այնուհետ առհասարակ երկնչում էի բաց անել տան պատուհանները:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

Լուսավոր թախծի երգը զնգում էր մաշկի տակ, և փշաքաղության ալիքը հետզհետե լցնում էր կոպերի թասը վարդագույն ջրով: Դրան միախառնվում էր վայելքի հաճելի ալիքը` եկող որովայնից և բարձրացող մինչ կոպերի թասը` լցնելով այն վարդագույն ջրով: Եվ սկսում էր կաթկթալ վարդագույն ջուրը` թրջելով ծակոտիները մաշկի, սահելով մինչև շրթունք և հանգցնելով բոցավառվող կարմիրը վրայի: Գլուխը դրեց նստարանի հենակին և աչքերը հառեց դեպի իրար հաջորդող կադրերը` փողոցի խանութների, խաչմերուկների լապտերների: Լապտերները լուսատտիկներ դարձան, շարվեցին մանյակի գծով և նվիրվեցին երկնքին: Տիեզերքից մարդկանց լապտերներն արձակում էին լուսատտիկի լուսավորություն, կանգնած միևնույն տեղում, իսկ նրանց սրտերի լույսերը` ավելի դժվար տեսանելի, բայց ավելի հզոր, քիչ էին երևակայության թևին նստած հասնում տիեզերքին: Լույսը միացնող վարդակն անսարք էր:

Կարդալ ավելին

Լիդա Նալբանդյան | ՇԱՐԺԱԿԱՆ ՎԵՐՆԱՀԱՐԿ

Նվիրվում է Ելենային
Եվ այդպես ամեն կեսօրին նա անձրևանոցով կանգնում էր սրճարանի դիմաց և սպասում: Շատ անգամներ էր արցունքոտ աչքերով հեռացել: Եվ ամեն անգամ միևնույն ծանոթ դեմքը դուրս էր գալիս սրճարանից: Թևատակին միշտ ունենում էր մի նոր օրիորդ:
Անկուշտ տարիներ: Փորձում ես արտաքին աշխարհի նորություններով, որոնք կարող են լինել նաև մարդկանց տեսքով, կոծկել սեփական ոչնչությունը: Նոր մարդիկ, քո հին պատմություններով: Դրանք կարող ես դարերով էլ պատմել: Քո՛նը կլսվի:

Կարդալ ավելին