Tag: Մարթա Մեդեյրոս

Մարթա Մեդեյրոս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Փողոցի մյուս կողմի դեմքը

Նա գիտեր, թե որտեղ է ապրում դերասանուհին ու հաճախ էր նրան տեսնում ավտոտնակից մեքենայով դուրս գալիս. մինչև անգամ անգիր գիտեր նրա տան մուտքի դռան վրայի, տիրուհու անունով ու մասնագիտությամբ, փայտե ցուցանակը: Միայն չգիտեր, որ իր բնակարանի պատուհանից դերասանուհին էլ իրեն է զննում, երբ ինքը գալիս էր հանդիպակաց մայթին գտնվող իր գրասենյակը:

Continue reading

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Տեղ լաց լինելու համար

Մի քանի օր էր, ինչ ցավը զուսպ հասունանում էր: Կինն ուզում էր, որ գոնե անհարմար ժամի չպոռթկա, բայց ինչպե՞ս էր կարող դա վերահսկել: Դեպի հանրախանութ գնալիս՝ մի երաժշտություն տարածվեց ռադիոյից, ասես, նրան լիովին ջախջախելու համար:

Continue reading