Tag: Լուիս Ֆերնանդու Վերիսիմու

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ՖԵՌԵՅՐԻՆԱՅԻ ՎԱՅՐԸ

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը

Կյանքում առաջին անգամ նա դիետա էր պահում` հետևելով բժշկի բոլոր խորհուրդներին: Նույնիսկ` մարզանք, և դա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ափսոսացել էր` անգլիական արտադրության մեքենա չունենալու համար:
— Իսկ ինչո՞ւ հենց անգլիական:
— Որովհետև ղեկն աջ կողմում է: Բացում ես դուռն ու արդեն մայթին ես:

Continue reading

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ԻՐԱԿԱՆ ԺՈԶԵՆ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Ժոզեն մահացավ տաղաչափական ճշգրտությամբ՝ Օդային Կամուրջ-ի ինքնաթիռներից մեկում, Սան Պաուլոյի ու Ռիոյի միջև ընկած ճանապարհի կեսին: Սիրտն էր: Մահացավ մոխրագույն կոստյումը հագին ու մուգ գույնի փողկապով, ձեռքին` նույն սև պորտֆելը, որի հետ տարիներ շարունակ ամեն երկուշաբթի վայրէջք էր կատարում Սանտուս Դումոնտ օդանավակայանում:

Continue reading

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը
Դա սկսվեց ճաշի սեղանի շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.
— Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:
Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան տարօրինակ տոնով ու ոչ ոքի չտեսավ: Տղան ու աղջիկը հայացքներ փոխանակեցին:
— Ի՞նչ պատահեց, Լեոնոր,- հարցրեց ամուսինը:
— Քեզ վա՞տ ես զգում, մայրիկ:

Continue reading

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ՀԱՆԴԻՊՈՒՄ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Կինը նրան հանդիպեց ներմուծված գինիների բաժնում՝ կանգնած մտահոգ: Ցանկացավ հետ գնալ, բայց արդեն ուշ էր, իր սայլակը կանգ առավ ուղիղ նրա ոտքերի մոտ: Տղամարդը նրան նայեց նախ անտարբեր, հետո՝ զարմանքով, հետո՝ շփոթված, ու, ի վերջո, ժպտացին իրար:
Վեց տարի ամուսնացած էին եղել, բաժանված`մեկ:

Continue reading

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Տեղ լաց լինելու համար

Մի քանի օր էր, ինչ ցավը զուսպ հասունանում էր: Կինն ուզում էր, որ գոնե անհարմար ժամի չպոռթկա, բայց ինչպե՞ս էր կարող դա վերահսկել: Դեպի հանրախանութ գնալիս՝ մի երաժշտություն տարածվեց ռադիոյից, ասես, նրան լիովին ջախջախելու համար:

Continue reading