Tag: Մարիո Բենեդետտի

Մարիո Բենեդետտի | ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ

Իսպաներենից թարգմանեց` Անի Վարդազարյանը
Ինչպես ամեն ուրբաթ, դպրոցի դռան մոտ սպասեց հորը: Ամուսնալուծությունից հետո Ֆեռնանդոն ապրում էր մոր հետ, բայց հանգստյան օրերը հորն էին պատկանում: Հարկադրված` բոլոր խոսք ու զրույցներից առաջ նրանք այդ որոշմանն էին հանգել բարեմտորեն, հատկապես որդուն անիմաստ տարաձայնություններից հեռու պահելու նպատակով:
Հայրը երբեք ժամանակին չէր գալիս, բայց այս անգամ սովորականից ավելի ուշացավ: Ընկերների հետ հորը սպասելու ընթացքում Ֆեռնանդոն չանհանգստացավ, սակայն ընկերներին մեկ առ մեկ տարան և վերջում մնացին ինքն ու դպրոցականներին ատող պահակը:

Կարդալ ավելին

Մարիո Բենեդետտի | ԿՅԱՆՔԻ ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Թաքուն նայեց ժամացույցին: Մտավախությունը զուր չէր` տասներկուսն անց հինգ: Եթե անմիջապես հրաժեշտ չտար, կուշանար վերջին metro-ից: Իր հետ միշտ նույն բան էր պատահում, երբ որևէ մեկը, սեփական կամ օտար կարոտից, կամ ալկոհոլից, կամ ինչ-որ vedette1)-ի հանդեպ ունեցած ներքին մղումից դրդված՝ ընկնում էր նիրվանայի գիրկը, կամ ներկա գտնվող կանանցից որևէ մեկը, հանկարծ սովորականից ավելի էր գեղեցկանում կամ ավելի մատչելի կամ հետաքրքիր էր դառնում, կամ ամենատարեց զրուցակիցներից մեկը,- որպես կանոն՝ նախկին առաքինիներից մի անարխիստ,- սկսում էր պատմել իր անձնական և գունեղ տարբերակով քաղաքացիական պատերազմի օրոք՝ մադրիդյան փառապանծ սերնդի փոխարեն՝ անլիարժեք սերնդի մասին, այսինքն, երբ հավաքույթը անկառավարելի էր դառնում անճաշակ, տափակ կատակներից ու առօրյա բամբասանքներից, հենց այդ վճռական պահին, նա պետք է զսպեր իր հաճույքը…

Կարդալ ավելին

Մարիո Բենեդետտի | ՌԵՔՎԻԵՄ ԲՈՎԱԾ ՀԱՑՈՎ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Այո, անունս Էդուարդո է: Դուք դա ինձ հարցնում եք, որպեսզի ինչ-որ կերպ զրույց սկսենք, ես դա հասկանում եմ: Բայց արդեն վաղուց է, ինչ ճանաչում եք ինձ, թեկուզ հեռվից: Ինչպես ես ձեզ եմ ճանաչում: Այն ժամանակվանից, ինչ սկսեցիք հանդիպել մորս հետ Լառանյագայի և Ռիվիերայի կաֆեում, կամ հենց այստեղ:

Կարդալ ավելին

Մարիո Բենեդետի | ԳԼՈՐԻԱՅԻ ՇԱԲԱԹ ՕՐԸ

Իսպաներերնից թարգմանեց Անի Վարդազարյանը

Մինչ արթնանալս լսեցի, որ անձրև է գալիս: Նախ մտածեցի, որ արդեն առավոտյան ժամը վեցն անց տասնհինգ կլիներ, և որ պետք է գնամ գրասենյակ, բայց քանի որ մորս տանն էի թողել ռետինե կոշիկներս, ստիպված էի լինելու թուղթ խոթել մյուս` ամենօրյա կոշիկների մեջ, որովհետև ափերից դուրս եմ գալիս, երբ զգում եմ, թե ինչպես է խոնավությունը բարձրանալով` սառեցնում ոտքերս ու կոճերս:

Կարդալ ավելին