Tag: Տաիշա Աբելար

Տաիշա Աբելար

Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը. մի ժամանակ նկարում էի, հետո հասկացա, որ գրելու մեջ ավելի եմ ինքնադրսևորվում: Ես սիրում եմ նստել կամպյուտերի առաջ ու գրոտել` ինչ խելքիս բրդի: Հեծանիվը նորեն հայտնագործելու կարիք չկա: Թեպետ մեկն ասած կլինի, որ ուզում է հայտնագործել իր հեծանիվը: Ես նրա հետ համաձայն կլինեմ: Գրոտելը հեծանիվ հայտնագործելու ձևերից …

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ՄՏԱԾՎԱԾ ԿՅԱՆՔ

Կյանքի փորձը նրան մի անգամ համոզել էր, որ անհայտության դեմքին նայելը մարդու պապանձում է: Երբ նորից առիթ եղավ, համարձակությունը չներեց կրկնել հինգ տարի առաջ արածը:
Ոնց որ երեկ լիներ, երբ Վազգենը հեռախոսով ուղիղ 48 րոպե թախանձագին խնդրում էր թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ Ավստրալիա: Այնտեղ կբառաչեին նրանց կովերն ու կմայեին ոչխարները: Երեք տոմս էր պատվիրել Վազգենը` իր, Քնքուշի ու Քնքուշի երկու մանր երեխաների համար, որոնց երկուսին մի տոմս էր հասնում: Ծանոթի միջոցով այնտեղ աշխատանք էր գտել, ու տան հարցն էլ լուծված էր: Մնում էր Քնքուշի համաձայնությունը: Գնա՛նք: Քնքու՜շ: Գնա՛նք Ավստրալիա՜: Գնե՜նք մեր ռանչոն: Բեեե՜…

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ԱՆՏՐՈՒՍԻԿ ՏԱԻՇԱ

Գլազոկից ինձ էր նայում համառությամբ լցված մեծահասակ կնկա մի զույգ աչք: Չնայած, որ չեմ սիրում անծանոթ մարդկանց առաջ դուռ բացել, բայց սա մի նենց պլշված էր նայում դռանս ու նենց հաստատակամությամբ էր կանգնած, որ ուզեի-չուզեի պիտի դուռը բացեի: Բացել ու պինդ կանգնել եմ դռան վրա` հասկացնելով, որ ներս թողալու ոչ մի մտադրություն չունեմ: Սա թքած ունի վրես ու ասում ա. «Կարելի ա՞»:
Սաղ խնդիրն էլ էն ա, որ դիմացի հարևանիս տան դուռը վաղ գարնանից սկսած բացվում ու տհենց էլ չի փակվում մինչև ուշ աշուն: Ու իրանց դուռը միշտ բաց ա, ինչպես հյուրանոցի դուռը տուրիստի առաջ, ու իրանց կալիդորում միշտ լիքը ժողովուրդ կա:

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ՀԵՔԻԱԹ ՇԱՐՔԻՑ

Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու քաղցրեղեն լուսամուտ:
Տեղ, որտեղ անտառը վազում էր, օդը` համեղ էր, քարը` փափուկ:
Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես կաթ չեմ սիրում: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթի կողքով:

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ԶԲԱՂՎԱԾ, ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԸ

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ` ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե ոնց էր նա մտածում, սակայն հավանականությունների տեսությունների համաձայն` հենց այդպես էլ մտածում էր:
Նման մարդիկ, սովորաբար, նիհար ու բարձրահասակ են լինում` անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Կարդալ ավելին