1.
Ափերիս մեջ
Կրա՜կ եմ բերում, սեր իմ,
քե’զ համար:
Ուր էլ որ լինես՝
Հարևան տանը
Կամ անծիր երկրի
մի մութ անկյունում՝
Կգտնեմ տունդ,
Քեզ կնվիրեմ մեր
անհայտ որդուն,
Երբ հոգիս վառվի
ծովերի’ վրա
Ու հանգչի ընդմիշտ
Արեգակի՜ մեջ…
2.
Մի ամպած գիշեր,
Երբ թակեմ բոլոր
դռներն աշխարհի,
Երբ հասնե’մ ձեր տուն,
Այրվա’ծ ափերս են
տաքացնելու քեզ…
1 մեկնաբանություն
chmoranas ko…. siro tend’ misht kmna hivand jakatis…