Ալբերտո Մորավիա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտո Մորավիա

Ալբերտո Մորավիա

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Սկզբում արձակ, հետո բանաստեղծություն

Կես դար գրեցի արձակ
Հաջողությամբ
Եվ կյանքն ինձ թվում էր հարուստ
Ու լիարժեք
Երբ սկսեցի գրել բանաստղծական տողեր
Կյանքը ինձ թվաց աղքատ ու դատարկ։

 

Վարդերի հոտը

Ով ինձ կվերադարձնի հոտն
արբեցնող ու հեղձուցիչ
սպիտակ վարդերի՝
մայիսյան ճաղապատ պարտեզների մեջ։
Այլևս երբեք այդպիսի բան ես չեմ ըմբոշխնել։
Հոտն անգամ կնոջ սեռական անդամի
զգլխիչ չէ այդքան՝
Ցանկամոլության իր բարձրակետում։

Կյանքս Իտալիայի համար

Հարմար ժամանակ չծնվեցի մի երկրում,
Որը քայքայվում է աղքատներից անարժանապատիվ
ու հարուստներից անտաշ
Աղքատներից ինձ բաժանում է հպարտությունը
Հարուստներից՝ճշմարտությունը
Մասն կազմել նման հասարակության՝անեծք է,

բացառված լինելը՝ ապերջանկություն։
Սակայն ապրելու լոկ մեկ կյանք ունեմ
Իսկ պատմույթունը ընտրել, ավաղ,
Չի թույլատրում։

Մերկ նստուկ

Անցյալը գոնե ինձ համար
Ինչպես այն երազներից մեկը
Որի մեջ իբր մերկ նստուկներով
մարդկանց միջև եմ
ու զգում եմ մի սոսկալի ամոթ
երբ մտածում եմ մանկությանս,
հետոջահելությանս, ի վերջո՝ հասուն տարիքիս մասին
միտս են գալիս լոկ հիմարություններ, որոնց համար
դեռ ամաչում եմ, ինչպես որ մերկ նստուկի համր այդ երազներում
Գուցե սպանե եմ կամ դավաճանել
Բայց հիշողությանս մեջ մնացել է լոկ ափսոսանքն առ այն,
որ չկարողացա ինչպես որ պետք էր պատասխանել
դասընկերոջս խայթող մի խոսքին։

Հիշողության կորուստ

Հաճախ պատահում է, որ նստեմ մեքենան ու մեկնեմ
Իսկ հետո, հանկարծ նկատեմ, որ մոռացել եմ, թե ուր եմ գնում
Այդժամ սկսում եմ սլանալ ավելի արագ
Մոռացել եմ թե ուր էի գնում այն օրը, երբ ծնվեցի
Դրանից ի վեր՝միայն սլացել եմ՝ այն հույսով, թե սլացքի ընթացքում
կհիշեմ մեկնելու վայրս։

Լուսաֆորները

Արթնացա առավոտյան հինգին
Մի օտար քաղաքում
Արդեն լույս էր բայց արև չկար
Դեռևս գիշերվա սևություն կար երկնքում
Որը կանաչ էր ու վարդագույն՝արևածագից
Նայում էի ներք՝ փողոցին ու տեսնում,
Որ ամեն ինչ արդեն պատրաստ էր
Ամենօրյա հուսահատությանը

Լուսաֆորների կանաչ կարմիր դեղին լուսյերը
Հերթով ճաճանչում էին անձուկ խաչմերուկներում
Ասֆալտի վրա
Սպիտակ սլաքները նշում էին ճիշտ ուղղությունը
Բացակայող երթևեկության
Ցեմենտե կղզիները դատարկ սպասում էին
հետիոտներին,
որ անշարժ ու ոտքի վրա
կստիպեն կանգ առնել հավիտենության մի փոքրիկ
հատված
Նախքան փողոցը կտրել-անցնելը
Այդ նախապատրաստությունների ետևում
Քաղաքը ցույց էր տալիս իր
հոգնած ու սառը պոռնիկի դեմքը՝ սև ու թորշոմած
դիմագծերով
Երկար նայեցի այդպես
Հետո նոից անկողին մտա
Ու քնեցի։

Կլոր սեղան

Հեռախոսով ասում եք ինձ․
Կազմակերպենք Կլոր սեղան
Ընդունումեմ․
Սեղանի չորս բոլորն ուզում եմ, որ լիենեն Քրիստոսն
ու տասներկու աառաքյալները
Ու էլ ոչ մի բան
Ոչ էլ պակաս մի բան։

Ավելի կարևորը

Մեկնվիր ինձ նման
Մեջքի վրա
Գլուխդ ավելի ցածր՝ առնանդամից
Ու ասա ինձ, թե
Առնանդամն ավելի կարևոր չէ
Գլխից։

Իմ թաղմանը

Գնացի թաղմանս ետևից ոտքով ու մենակ
Եվ փումփուլազարդ, ձանձրույթից փնչացնող ձիերը
Քարշում էին դիակառքը ոսկեզօծ ու հավակնոտ արաբեսկներով պատված
Պոեզիայի չորս անկյուններում չորս հրեշտաներն արծաթե
Թափում էին փայլեցրած մարմարե արցունքներ
Սև դիակառքից լոկ մեկ
Դեղին Քրիզանտեմների պսակ էր կախված
Մանուշակագույն սգաժապավենի վրա իմ անունն ու ազգանունը կային
Դագաղի մեջ հարմարավետ
Կապույտ զգեստը հագին պառկած էր դիակն
իմ գրականության
Մի ժամանակ այնքան կենդանի
Չգնացի մինչև գերեզմանոց
Ինչ-որ փողոցում ճամփաս թեքեցի
Ու հեռացա։

Էգ Կատուն

Սեղմեցի առնանդամս
Բռունցքիս մեջ
Ինչպես փողով լի մի քսակ
Հետո դու լիզեցիր այն
Ամենուրեք
Ինչպես անում է էգ կատուն
Իր ձագին հենց նոր
ծնված։

Սոսկանք ու սոսկանք

Սոսկանքով
Արեցի ճիշտ ու ճիշտ այն,
Ինչն ինձ էին արել էին ուրիշները
Առանց սոսկանքի։

Տանը

Երկուձեքերս տարա երեսիս
ու հեկեկացի՝
աղիողորմ ու ձայնս գլուխս գցած

Ոռնոց էի արձակում գայլի պես,
Որը կարծում է, թե մենակ է գիշերվա մեջ
Ու չգիտե, որ որսորդը
Դարանակալում է նրան
Ոռնացի
Արցունքների մի որոտի մեջ
Ամեն ոռնոցիս
Հեկեկոցս կրկնապատկվում էր
Ձեռքերս
այնքան խոշոր
ու ջլապինդ, որ փակում էին
դեմքս
ամոթի զգացում էին
պատճառում ինձ
շարունկաելով հեկեկալ՝
վազքով կտրեցի-անցա
բնակարանը
ի վերջո հատնվեցի
լոգարանում
լվացարանի հայելու առջև
տեսա, որ կարմրել եմ ու դեմքիս՝
մոլորված աչքերս էին՝
լրիվ թաթախված արցունքներով

Այդժամ
Լվացվեցի
սառը ջրով
ու գնացի
հյուրսաեյակ
Բոլորը ծիծաղում էին
Չգիտեմ ինչու
ես էլ սկսեցի
Ծիծաղել։

Հավատա ինձ, այդպես է

Քեզ դուր չի գալիս
Զուգավորվելը
Քեզ դուր է գալիս քնքշությունը
Բայց չգիտես, որ
Զուգավորվելը
Այն ամենն է
Ինչ կարող ենք անե՞լ։

Թողնել պատասխան

Your email address will not be published.