***
ու դա նման է առավոտը շուտ հայտնաբերված
ձյանը ծածկած
անկողնու մեջ աչքերդ կկոցած
կիսամութ, կապույտ առավոտյան մայրիկի ձայնից քնից արթնանալու
հաճույքին
ու դա նման է արամ խաչատրյանի վալսը Հ1ով հնչելու
ցրտին ծակ կոշիկի արանքից ոտքերի մեջ մտնող
երեք շերտանոց գուլպաների թացության հաճույքին
քթաջրին անընդհատ սղացող ու բրդյա շալին քսվող
ու դա նման է չքայլված ձյան վրա քայլելու հաճույքին
դասատուի հարցի պատասխանը իմանալուն
մամայից օրագիրը թաքցնելու պատճառ չունենալու
նոր տարվա առավոտյան շտապ արթնանալու ու ծառի տակ նվերներ
հայտնաբերելու հաճույքին
դասից փախնելը ամբողջ դասարանով կազմակերպելու
վախկոտ ընկերոջը դավաճան հանելու ու այդպիսով թասիբի գցելու
մետրոյի այս կանգառից- մյուսը թրև գալու
մի մեծ կրծքերով կնոջ բարձր դիտողության հաճույքին
ու դա նման է ադյալին կոպիտ ու սառը
վերմակի ծանրության
ու «բարի գիշեր»-ի երգի
մոմի լույսի հաճույքին
ու դա նման է կառտոշկային խաշված
դեղին լույսով խոհանոցում մատուցված
ապակիներին գոլորշիով ծածկված
նոր տարվան չիր ու պոպոք,մանդարին անհաջող հագուստով ձմեռ
պապիկից նվեր ստանալու հաճույքին
կամ ամռանը փողոցում հալամուլա խաղալու
սարում տուն սարքելու,
թսկած գնդակով,հոգին վաղուց փչաց բառցովկեքով ֆուտբոլ խաղալուն
կամ աղջիկ փախցնոցիի ժամանակ ամենաշատ փախցվողը լինելու
հաճույքին
ու դա նման է դասատույին առաջին
գոռբաչովի գլխի խալի վրա զարմանալու հաճույքին
երկար դասամիջոցի հաճույքին
պատառին՝ մեղրը ու կարագը հացում ներծծված ու ամբողջ պայուսակով
հոտը տարածած
ու դա նման է պապայի հետ պարապմունքի գնալուն
երբ նա բոլոր երեխաների անունները մոռանում է,իսկ դու հաճույքով
հիշեցնում
ու նրա ավտոյից մի լուսանի ամաչելու հաճույքին
սիրած տղայիդ փողոցում տան պատուհանից կախված տեսնելու
հաճույքին ու զոռով նրա ուշադրությանը արժանանալու
սովետի հոտին
հրապարակում ծելեպուզիկի հետ նկարվելու ու հետո գնալ նկարը
վերցնելու,
չեբուռաշկայի մուլտերը նայելու
աժ պատգամավորների ելույթների ուղիղ հեռարձակմամբ լսելու
կամ սև հացին երկարօրյայի իկռայի բարակ շերտով
ու շրթունքի վերևը սպիտակ գորգով ծածկված տաք կաթի լպստելու
համի հաճույքին
եղբորդ հետ բանուկ, սառցապատ փողոցներով ցելաֆանի վրա սղալով
տուն գնալուն
մթության պատճառով պայմանավորված տեղում կանգնելով ու իրար
չգտնելու հաճույքին
մաւոներդ սառելուց իրար մոտեցնել չկարողանալու
կամ զոռով ավտոբուս խցկվելու ու պայուսակը դրսում թողնելու,
կախված տուն հասնելու հաճույքին
մոտոյով պաղպաղակ բերող սամվելի պապիկի մառոժնին փողոցի մի
քարին երկար ուտելու հաճույքին
մայքլ ջեքսոնի պարերը կապկելու ու սանրը որպես բարձրախոս երգելու
հաճույքին
կողքի պապիկի վրա ընկերներով ծիծաղելու
ջրիկանալու ու ինքնագլուխ որոշումներ կայացնելու հաճույքին
ու այդ ամենը անցած էտապի զգացողության ունենալու, աչքերդ
կկոցելու հաճույքին
այդ զգացողությունից հետո առավոտը շուտ հայելու մեջ երկար ինքդ
քեզ զննելու հաճույքին
19,12,2008
Հնվ 31 2009
Վերջին մեկնաբանություններ