Նաիրա Համբարձումյան | ՄԵՏԱՄՈՐՖՈԶՆԵՐ

«Մի զարմանա. մասնագիտությունս
մետամորֆոզներն են»
Ի. Բրոդսկի

Դու խոսում ես ջո՜ւր,
Եվ գաղտնիությո՞ւն,
Թե՞ գաղտնապահություն ես ուսուցանում
Երակներիդ դանդաղ,
Բայց՝ եռքի մեջ։
Բառերը բառեր են միայն,
(ուրիշ ոչինչ),
Երբ ձգվում են թեթև շղարշ որպես,
Եվ հետո,
Շոյանքն է մնում նրանց.
Ընդամենը։
Անվախճանական հրապուրանքները
Տանում են բառերն իրենց շնչին՝
ճանապարհներով,
Որոնք չունեն հասցե,
Եվ անհայրենիք գնչուների պես
Թափառում են
Երկնակամարից երկնակամար։
Դու խոսում ես ջո՛ւր,
Եվ խիղճն այնտեղ է,
Որտեղ բառերը
Բարձրանում են հողից,
Եվ ճառագումը հայտնաՏԵՍՈւԹՅԱՆ
Հզոր գետի նման
Շրջում է միայնակ։
Բառերը բառեր են միայն,
Երբ անկողնուդ մոտ,
Որտեղ երկունք ես ապրել մի օր,
Պտտվում է մահը։
Եվ գետը մթնշաղի
(Ոչ այնքան տարօրինակ,
Որքան թվում է),
Մի օր հանկարծ,
Հետկեսգիշերին,
Երկնքից կախում է թռչունախումբը
Սառնամանիքների,
Եվ բառերը,
Դարձած բուեր,
Հազարավոր երամներով,
Զոհվում են պատերազմում սկյութական։
Չէ,՜ անմահներին է հասու միայն
Ջերմաստիճանը
Սովորական հարափոփոխ
Աստղերի,
Նրա՛նք գիտեն միայն,
Որ ամեն բան,
Հենց այնպե՛ս,
Անզեն աչքով էլ երևում է,
Որ շրջասությունը ձկան,
Որ անտեսարան ելքը հայելիների,
Որ անաչք ծլարձակումը մամուռի
Ապահովում է
Գաղտնապահությո՜ւն,
Եվ մենք դառնում ենք լոկ ժամանակի
Ամենակերության
Փորձանոթը։
Եվ գաղտնիք չէ,
Որ ապրած բառերից հետո,
Հետկեսգիշերի՜ն,
Երկնքի ճիշտ կենտրոնո՜ւմ,
Քնում ենք առանց ծածկոցի
Եվ լույսի մեջ խճճվելով՝
Փոխարկվում ենք թռչող աստղերի։

***
Ես բնակվում եմ ինձնից դուրս,
ԱՅԼ աշխարհում,
Ուր հիերոգլիֆները եգիպտական
Հարավցու խաժ աչքերի մեջ
Լսելիության հասնող
Տարօրինակության պես
Պաւոմություն են ճարտասանում.
Հատկապես,
Երբ, վարակված ամենակերությամբ,
ԱՆՄԱՀՆԵՐԸ
Բացում են դռները
Զվարճանքների տան,
Ետ են քաշում գիշերները
Թռչնի դեմքից,
Եվ շրջասությունը ձկան
Մեկնաբանում են
Աստղերի դեղին ախպերության
Շիկացվածքի մեջ։
Եվ տարրալուծված էությունը
Նո՜ւյն հարավցու
Իզո՜ւր,
Այբուբենի տառերն է փորձում հիշել,
Եվ ընդամենը։
Ես բնակվում եմ նեոլիթի և պալեոլիթի
Շերտերի տակ,
Եվ տիեզերքն ինձ ուսուցանում է
ԳԱՂՏՆԱՊԱՀՈւԹՅՈ ՜ւՆ,
Եվ սողունները,
(Որքան էլ որ տարօրինակ է)
Արդարացնում են գոյությունն իրենց
Առնետագույն։
Եվ գաղթում են թռչունները
Ականապատված երկինքների միջով
Եվ թերթերը դեղին, նարնջագույն,
Հոխորտում են մեկմեկու վրա,
Նստում են անցյալի նստարաններին
Եվ դիտում քաղաքական հրավառությունների
Հավերժական շքերթները։
Ես բնակվում եմ
ԱՀ-ի* և ՌԱ-ի* ճիշտ կենտրոնո՜ւմ,
Ես՝ ՌԱ-ի արցունքի կաթիլն եմ փոքրիկ,
Ես՝ դեմիուրգ*-արևը,
Որ կիսվում է Օսիրիս-ԱՀ-ի*
Եվ Ռեվերի*
Եվ կյանքի միջև,
Եվ դառնում մարդ։
(Աստված իմ, ներիր եգիպտական տերմիններիս համար,
ուղղակի այդպես ավելի հեշտ է, իսկ քեզ համար,
գիտեմ, միևնույն է)
Հանուն ՀՈՐ և ՈՐԴՈւ և ՍՈւՐԲ հոգու
Եվ մոր…
Փոքր շան համաստեղությունը
Հսկում է երկնքից։
Աուպութը
Հերթով դեպի Դուաթ է առաջնորդում
Հոգիները մեռածների,
Որոնց էբ-երը կշռում է Անուբիսը,
ԵվՔեբերը
Ուղեկցում է ստվերները հանգուցյալների
Դեպի Հադես։
Ես բնակվում եմ ինձնից դուրս,
ԱՅԼաշխարհում,
Ոոտեղ միջանցաքամին
Մտմտում է պոկել
Խոցը ստորոգումի խոնարհված ողնաշարից։
Ես բնակվում եմ ջրափոսերում
Եվ կոտրատվո՜ւմ են ոսկորներս նուրբ՝
Խոնավությունի՜ց…
Վարժվել եմ այնպե՜ս
Ես խուսանավել
Պարտականությունների
Անզո՜ւսպ — անզո՜ւսպ ցուցակներից,
Եվ կողքիս մրսող եղյամոտ նստարանին
Մի շրջմոլիկ է նստած հիմա,
Համարյա՜
Եգիպտական քնատ մի աստված
Եվ կարմիր փայտից կերտված
Աչքերի գիշերագույնն է թողնում
Մանուշակագույն շրջազգեստիս դարձածալերին…
Եվ հասկանում եմ ես՝
Ջերմաստիճանի ավելացումը
Տարվա այս եղանակին,
Դարձնում է քեզ
Ամենուրեքյա՜ն,
Եվ կյանքը՝
Մետամորֆո՜զ…
Եվ բանկատոմսերի այլումինե հսկումը
Արագացնում է պտույտը տիեզերքի,
Եվ որպես շուն, որպես առնետ,
Խավարասեր որպես՝
Անմահները տառապում են
Ամենակերությա՜մբ։
Եվ ես լսում եմ
Խոտի փոքրիկ — կանաչ շնչառությունը
Սառույցների մեջ
ՏԱՓԱՍՏԱՆԻ,
Որ նույնպես մետամորֆոզ է,
Եվ հասունանում է ժամանակը
Գահավիժումի՜…
Մետամորֆո՜զ…
*
Ահ-(հին եգիպտական ih,aհ)-«լուսին»-Լուսնի աստվածություն, որ հետո նույնացվում է Թոթի և Օսիրիսի հետ:
Աուպութ-(բառացի՝ ուղիներ բացող)-Այլաշխարհային աստված, որ հանգուցյալին ուղի է բացում դեպի Օսիրիսի Տուն, նրան Անուբիսի հետ միասին ուղեկցում դեպի դուաթ։ Մեռյալների, գերեզմանների, թաղման ծեսերի հովանավորը։
Դուաթ-Այլագոյությունը, եգիպտացիների պատկերացրած այլաշխարհը՝ Դուաթը պատկերվել է որպես աստղային երկինք, ուր ձգտում էին հասնել մեռյալների հոգիները՝ աստղերի մեջ բնակվելու համար։ Երկնքում նրա պատկերն է Փոքր Շան համաստեղությունը։ Հին հունական դիցաբանության մեջ ինչ-որ չափով նույնանում են Քեբերը (Հադեսի դռան մոտ հսկող շունը) և Հերմես-Պսիխոպոմպը, որը հանգուցյալների ստվերները ուղեկցում էր դեպի Հադես։
էբ-հանգուցյալի հոգի-սիրտը։
Անուբիս— (Հին եգիպտական. inpw)-Գլխավոր աստվածը մեռյալների թագավորության մեջ։
Ռա-(հին եգիպտ. Ra)-«Արև»,որը ցերեկային մակույկով անցնում է երկնային Նեղոսով, իսկ գիշերն անցնելով ստորերկրյա աշխարհով՝ կռվում էր Ապոպ օձի և չարի ու խավարի այլ ուժերի հետ։
Ռեվեր-Ռա աստծո մակդիրը (նշ.է Մեծ)։
Օսիրիս-Տիրակալն անդրշիրիմյան աշխարհի, ավագ որդին Գեբի և Նութի, Իսիդայի եղբայրն ու ամուսինը, Հորի հայրը։

Ծանոթ.՝ Հեղինակի

Թողնել պատասխան

Your email address will not be published.