Արման Հարությունյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադամ

Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :
Գուցե երկնքում
մարդն էլ ինձ նման մենակ է հիմա :

Այսպես շարունակ

Ես քո անունը հագնեի նորից .
Անունդ ՝ մաքուր , զո~վ ու կապուտակ .
Հետո քայլեի այս արեւի տակ ,
Նորից այրվեի ,
Նորից թափվեի այս արեւի տակ …
Քանի չի եկել ,
Ինձ էլ չի ցրել
Գիշերը մաքուր , զո~վ ու կապուտակ :

 

Ակնարկ

Ո՛չ մեր կյանքն է սպիտակ .
Ո՛չ մեր մահերն են զուտ սեւ .
Ո՛չ կրակն է եռանկյուն .
Ո՛չ ջուրը նախշ եռատող .
Ո՛չ աշխարհքն է մեզ հայտնի
եւ
ո՛չ Աստվածն է անհայտ …
Ես դեռ տեսնում եմ հեռուն
բայց չեմ տեսնում որ
չկամ

 

Աշխարհիկ

Քանի գնում
Ադամն այնքան
Խշխշում էր դարեդար …
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Եւան բայց նույն
փափուկն էր ՝
ինչ-որ կար :

3 մեկնաբանություն

  1. Sireli Arman ,
    dzer banasteghtsutyunner@ kardalov misht mets hajuyk em stanum .
    Inchkan lav e yerb banasteghts@ chi shatakhosum yev yerbemn mi qani pok@r khoskov steghtsum e gegharvestakan mi METS gorts…

  2. գեղեցիկ էք գրում, շատ հաճելի է ձեր գործերի ընթերցելը 🙂

  3. Փառք աստծու, որ վերջապէս տպագրեցիր, այս էջում քո պակասը միշտ էլ զգացւել է. Յուսով եմ նոր գործեր եւ թարգմանութիւններ հրատարակես. Գրական կամուրջը լաւագոյն տեղն է.

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի