Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 2

Դընի Դոնիկյան

Դընի Դոնիկյան

Ջրերից հառնող եկեղեցին

Երկու տարի առաջ մի ընկեր տեսել էր ջրերից հառնող այդ եկեղեցին, ուստի ենթադրում էինք , թե կարելի էր լողալով հասնել դրան: Այն անվանում էին Տոլորսի եկեղեցի: Մինչդեռ գյուղի ջրերում ոչ մի նման բան չկար: Իրականում,այն գտնվում էր Աշոտավանից ոչ հեռու: Մենք հասանք ճանապարհին ու գնացինք մի արահաետով, որն իջնում էր լճափ: Խոյանալով վեր`գերեզմանատան վրա, եկեղեցին, որ թվում էր, կառուցվել էր բոլորովին վերջերս , կանգնած էր բլրին: Մինչդեռ կառույցի պատերը, որ զրկվել էին իրենց տանիքից, անտիրական ընկած էին լճի մեջ, ափից ոչ հեռու: Ավելի ուշ իմացանք, որ դա հենց մեր փնտրած եկեղեցին էր: Նրա տանիքը ինքն իրեն փլվել էր երկու տարի առաջ: Սպառնագին ջրապտույտները մեզ ետ էին պահում լողալուց: Դրանք փոթորկվում էին երախում մի ջրանցքի, որն ամուր պատնեշված էր բարձր պատերով: Հետո մտանք գյուղ, որն աղետալի տեսք ուներ արևի տակ: Ոչ ոք չկար լճի երկայքով ձգվող փոքրիկ փողոցում, տները`գոց, համատարած ջարդոն ու խեղություն:

 

Գողտրիկ գյուղ իմ` ջրի ափին

Հեռվում, մի տան առջ, քառասուն տարեկանին մոտ կանայք էին նստած: Չէինք կարող խուսափել նրանց մոտենալուց, քանզի գնում էինք մի ճանապարհով, որն անցնում է լճի մոտով: Նրանք մեզ հրավիրեցին նստել, հետո`մի գավաթ սուրճ ըմպել: Նստել, այո, մի նստարանի վրա, որը կպած էր փողոցին նայող պատին, բայց սուրճ խմել, նշանակում էր ենթարկվել նրանց հավատաքննչական հետաքրրասիրությանը:
Մենք նրանց հարցեր տվեցինք եկեղեցու վերաբերյալ: Ասացին, թե 2009 թվին դրա գմբեթը սուզվել էր լճի հատակը`ջրի ճնշումների հետևանքով: «Բայց լողալ,ևասաց նրանցից մեկը,և չէ, չափազանց վտանգավոր է: Ջուրը ձեզ կքաշի հատակը: Շատ պատանիներ արդեն խեղդվել են»: Հարցնում ենք գյուղի կյանքի մասին: ««Այստեղ ապրում ենք հիմնականում գյուղատնտեսությամբ: Բայց աշխատանք չկա: Մեր ամուսիններից շատերը մեկնել են Ռուսաստան: Դրանով է բացատրվում ամայության տպավորությունը: Ձմռանն ավելի վատ է: Թե չէ, գեղեցիկ է, չէ՞, մեր գյուղը`ջրի ափին»: Ես մտածում էի: Թշվառ գյուղ, այո: Իր նեղլիկ փողոցով, ասես` չորացած գետակի հուն, քարուքանդ, ծուռտիկ: Իհարկե, ճոխ, փարթամ, բուսականությունը դեկորին հաղորդում էր առատության տեսք: Բայց ժանգից դեղնած երկաթեղենը, որ թափված էր այս ու այնտեղ, երբեմն ծառայելով ցանկապատի տեղ, փչացնում էր բնապատկերը, կարծես այնտեղ հանկարծակի սառեցվել էր մի պատերազմ, որին հետևել էր մարդկանց հապճեպ փախուստը, քանզի գյուղն ասես հոգևարքի մեջ լիներ: Խղճուկ տպավորություն էր թողնում այդ լճացած կյանքը, մանավանդ, երբ մտածում էիր, թե լճի մոտիկությունը գյուղը կարող էր դարձնել վայելքի ու ներդաշնակության մի վայր, ի հեճուկս բոլոր այդ սպասումների, որ միօրինակութամբ թունավորում էին մարդկանց կյանքերը:

 

Հեքիաթային ճոպանուղի

Ահա նա`իմ թշնամին, որ նզովեցի անցյալ տարի: Քանզի գյուղը դրանից ոչ մի օգուտ չպիտի քաղեր, «Տաթևի վանքը դրանից հաստատ պիտի տուժեր: Ու հիմա, ես պատրաստվում եմ կտրել և անցնել օդային տարածքը իմ մարտական ձիով: Տաթև հասնելու համար ճոպանուղի պիտի նստես Հալիձորում: Օրը կիրակի է, ահագին ժողովուրդ կա: Երիտասարդներ են` մայրաքաղաքից, որ եկել են խմբերով փորձարկելու այդ զարմանալի մեքենան: Արդար, ճոպանուղին կարուսելի դեր ունի մի երկրում, որտեղ չկան ատրակցիոն խաղեր: Եվ անմոռանալի փորձությունը հավերժացնելու համար, լուսանկարվում են որմածերպքի և գլխապտույտ բնանկարի հետնապաստառին: Որպես երանելիներ, որ օգտվելու են արդիականության հայտնագործություններից: Եվ կամ ողջ մարդիկ, որ, ինչ իմանաս, կարող են անհետանալ անդունդի մեջ`խցիկի գահավիժելով:
Մեկնելու պահին աղջիկները ցույց եմ տալիս, թե վախեցած են, իսկ տղաները համարձակություն են խաղում: Մեր ոտքերի տակ Հալիձորի տանիքներն են: Մի ծերուկ է գնում իր ավանակի վրա, որն առաջանում է գլխիկոր: Անցնում ենք հին աշխարհի վրայով, տեխնիկայից նվաճված օդային տարածությամբ: Ձորը մեր աչքի առաջ դառնում է անդնդախոր`մինչև առաջին բարձունքը: Անցնելով այդ գագաթի վրայով` հայտնվում ենք մի դատարկության մեջ, որը միանգամից դառնում է ահարկու, և որի հետնապաստառին վշվշում է Որոտանը: Ուղևոր-ծիկրակողներ, որ հայացքով պեղում են բլրալանջերն ակոսող անպարկեշտ ծալքերը:
Մեր առջևում խորասուզվող կաբելներն են, որոնք մեզ կսղացնեն լայնակի թեքությամբ, մինչև վերջին կանգառը: Արդեն ցցվել են վանքի կոնաձև տանքիները, ինչպիսին որ դրանք երբևէ տեսած չկան: Անխռով, խորհրդապաշտ, վեր խոյանալով վիհերի վրա: Մեր ոտքերի տակ Անապատի կատարյալ քառանկյունին է`լքյալ մենաստանը, որը պատվել է վայրի բուսականությամբ: Հիմա արդեն բարձրանում ենք: Հետո վագոնևխցիկը ճռռում է`արգելակելով: Հրաշքը վերջացավ, ու գետնին ոտք դնելով` սրտներս նորից տեղն ընկան:

 

Սկիզբը՝  ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ

 

dsc02239

dsc02243

 

 

 

 

 

 

 

Աղբյուր՝ http://ddonikian.wordpress.com/2011/08/18/feerique-telepherique/

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի