Իտալ.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Հայկայ
Երեք տողում մի ամբողջ
բանաստեղծություն, և, գուցե,
մի ամբողջ կյանք:
*
LARGO
Բավական են երեք ծղրիդ,
որ մեծ դառնա գիշերն
ամռան կեսի:
*
Հինավուրց բակ
Սյուներ ու կամարներ,
ու, սյուների ու կամարների արանքում`
լուսին ու լռություն:
*
Խոստովանություն
Կտրեցի անցա աշխարհը
բանաստեղծական երեք
գրառում անելու համար:
*
Աշուն
Չոր տերևն
ընկնում է` տնքալով,
շիրիմի վրա:
*
Թախիծ
Որոշ առավոտներ
այս գորշ աշնանը
մայրամուտ են թվում:
*
Պարտեզ
Ծաղկած ճյուղերին
թռչունները օրորում են քամու ներքո
երգերն իրենց:
*
Լացող ուռենիներ
Կանաչ անձրև,
Որ թափվելով հորդառատ`
չի հասնում գետնին:
*
Լքված շատրվան
Անջուր շատրվանում չոր դելֆինները
Շուռ են տալիս դույլեր:
*
Խորհրդավոր ժամ
Կաղնիները լեռան վրա
ծնկի են իջնում քամուց…
Անցնում է Հավերժությունը:
Լուսանկարը՝ այստեղից
Վերջին մեկնաբանություններ