Տաիշա Աբելար | ԱՆՏՐՈՒՍԻԿ ՏԱԻՇԱ

Գլազոկից ինձ էր նայում համառությամբ լցված մեծահասակ կնկա մի զույգ աչք: Չնայած, որ չեմ սիրում անծանոթ մարդկանց առաջ դուռ բացել, բայց սա մի նենց պլշված էր նայում դռանս ու նենց հաստատակամությամբ էր կանգնած, որ ուզեի-չուզեի պիտի դուռը բացեի: Բացել ու պինդ կանգնել եմ դռան վրա` հասկացնելով, որ ներս թողալու ոչ մի մտադրություն չունեմ: Սա թքած ունի վրես ու ասում ա. «Կարելի ա՞»:
Սաղ խնդիրն էլ էն ա, որ դիմացի հարևանիս տան դուռը վաղ գարնանից սկսած բացվում ու տհենց էլ չի փակվում մինչև ուշ աշուն: Ու իրանց դուռը միշտ բաց ա, ինչպես հյուրանոցի դուռը տուրիստի առաջ, ու իրանց կալիդորում միշտ լիքը ժողովուրդ կա: Նենց որ, հենց մեկը դռանս մոտիկ ա գալիս, անկախ էն հանգամանքից` իրանք էդ պահին կալիդորում են, թե` ոչ, պարտադիր տան ծակուծուկերից դուրս են թռնում, որ ֆիքսեն, թե ով ա մոտիկանում դռանս:
Հազար անգամ դռանս մոտիկանալուց, երբ աչքի պոչով տեսել եմ, որ դրանց կալիդորում մարդ չկա ու թեթևացած բանալին մտցրել եմ զամոկից ներս, աչքիս պոչով միամիտ տեսել եմ դրանց տան անկյուններից երկարացած մի մեկի վիզը կամ էլ կիսատ-պռատ դեմքը:
Ֆիքսվեց: Տղա չի դուռ ծեծողը: Երազում են յարիս հետ բռնցնեն, էն էլ չի ստացվում: Հա պլստում եմ հարևաններիս չափազանց հետաքրքրասեր ու հարցախույզ հայացքներից: Ստեղ են ասել. չկա չարիք, առանց բարիքի: Ախպերս ասում ա. «Ձրի պահակ ունես. էլ ի՞նչ ես ուզում»: Մտածում եմ, որ լափ էլ ճիշտ ա ախպերս: Էս շրջապատում սաղ էլ գիտեն, որ էդ տան դուռն առավոտից գիշեր բաց ա, ու՞մ մտքով կանցնի մոտիկանա դռանս: Սիգնալիզացիան տեղում կմիանա: Հա՛, էլի: Լրիվ սիգնալիզացիա են:
Վերջը: Դուռը կիսաբացելով ասում եմ, թե դու ո՞վ ես, ա՛յ կնիկ, որ քեզ չեմ ճանաչում, ու դու էլ ուզում ես խցկվես իմ ամրոցը, որտեղ օձն իր պորտով, հավքն իր թևքով չի մտել դեռ: Սա դուռը բրդում ու առաջ ա գալիս, թե` բան ունեմ ասելու: Ես զարմանքից դաժե չեմ էլ կարենում թե կատաղեմ, էնքան որ զարմացել եմ սրա պռկերեսության վրա: Վերջը տեսա, որ չէ, ախպեր ջան, էս կնիկը ուզում ա խցկվի ներս, դիմացիս հարևաններն էլ ձենները կտրել ու դառել են մի մեծ ականջ, ասի, լավ, տենամ ի՞նչ ունի սա ասելու. հո ինձ չի՞ բռնաբարելու:
Կիսաբաց դռնից ներս խցկված կնկան դեմ տվի դռանս վրա` արդեն ներսի կողմից ու սպասողական հայացքով հարցնում եմ, թե՞ բան ունես ասելու` ասա: Սա տեսնելով, որ ներս չեմ հրավիրում, վռազ-վռազ վրա ա տալիս.
-Ես ձեր դիմացի շենքի` քո բալկոնին նայող հարևանն եմ: Էկել եմ ասեմ` տան մեջ տրուսիկով որ ման ես գալիս, դիմացի շենքից էրևում ա:
-ԻԻԻԻԻ՞՞՞՞ԻՆՆՆՆՉՉՉՉ:
Ականջներիս չհավատացի: Մանթո ընկած նայում եմ էս կնկա էրեսին ու չեմ կարում թե մի բան ասեմ: Սա դեռ կանգնած ա: Մանրից կատաղում եմ, թե ա՛յ քե պատմություն. «Տո՛ ձեր ի՞նչ գործ. տանս մեջ տրուսիկով ման կգամ, թե՞ անտրուսիկ»: Սաղ հարցն էն ա, որ էս կնիկը կակռազ ինձ հենց անտրուսիկ ա տեսել, ու դուխը չի հերիքում էդ հանգամանքը էրեսիս ասի:
Ստիպված էս կնկան ներս եմ հրավիրում: Մտավ զալ: Ասի` նստի: Նստեց: Բազկաթոռի վրա կանաչ գույնի բաղնիքի լեն խավոտ սրբիչ էր գցած:
-Այ, հենց էս սրբիչն էլ փաթաթում ես կոնքերիդ,- վրա տվեց դիմացի շենքի հարևանս ու զգացի, որ մանրից կատաղությունը խփում ա քունքերիս:
Ուրեմն, շոգ ու ոչ միայն շոգ վախտով` հենց տուն եմ մտնում թե չէ, առաջին հերթին վրիս շորերը հանում ու շպրտում եմ որ ուղղությամբ, որ քեփս տա: Կարամ, օրինակ, նենց շպրտեմ, որ գա ու կպնի սա կարդացողի քթին: Նայած ինքը ոնց կկարդա:
Մի խոսքով: Երբ տուն եմ մտնում` հագիս շորերը տուտժե հանում եմ`մանավանդ շոգ վախտերը: Իսկ էդ վախտերը հագիս ընդամենը մի հատիկ շոր ա լինում ու դրանից հետո էլ մնում ա տրուսիկը: Ուրեմն հանվելուց հետո վերևս գցում եմ մի հատ հատուկ էս շոգերի համար նախատեսված բամբակյա մայկա ու տան մեջ տհենց ման եմ գալիս: Եթե, իհարկե, ման եմ գալիս: Դե, կարող ա նստում եմ, հիմա: Ասելս էն ա, որ տան մեջ մենակ ման չեմ գալիս: Մեկ-մեկ էլ նստում եմ, կամ էլ` պառկում: Կարող ա ձեռի հետ քֆուր էլ տամ:
Սաղ խնդիրն էն ա, որ շենքիս դիմացը, որտեղ գտնվում ա իմ հսկայական բալկոնը, ու որտեղ ես մուտք եմ գործում կուխնիից, գտնվում ա ճիշտ նույն ձևի մի շենք, որի տեսական գոյության մասին ես, իհարկե, գիտեի, բայց բանի տեղ չէի դնում, մինչև որ այդ նույն շենքի մուտքերից մեկի` ուղիղ դեմ դիմացս գտնվող 5-րդ հարկում ապրող այս կինը, որը հենց էդ պահին նստած էր իմ տան բազկաթոռին ու պլշված նայում էր կանաչ սրբիչիս, չբերեց ու աչքս չխոթեց էդ շենքի փաստացի գոյության մասին գործնական տեղեկություններ:
Փաստորեն, դու մենակ չես: Ոնց հասկացա: Կարլ Մարքսն ասել ա. «Եթե դու ապրում ես հասարակության մեջ, ուրեմն դու ազատ չես»: Թե Մարքսին խի՞ հիշեցի: Թե երբ եմ Մարքս կարդացել: Մենակ հիշում եմ, որ լեն միրուք ուներ ու իրա լմանիկի հետ «Կապիտալ» անունով աշխատություն ա երկնել ու ալամ աշխարհի քաքն ու ցեռը նենց ա իրար խառնել, որ մինչև հիմա չեն կարում զտեն: Հա՛, էս վերջերս էլ իմացա, որ համ էլ հրեա ա:
Քյասար: Մեր միրուքավոր հրեան ասել ա ազատության մասով, իսկ ես մտածել էի, թե կարող ա ազատ չլինեմ, բայց գոնե մենակ լինեմ: Փաստորեն, քո տան մեջ էլ քեզ մենակ չեն թողում: Ի՞նչ անեմ, այ մարդ: Հելնեմ էթա՞մ անապատ, որ պրծնեմ էդ մարդկանցից: Ա՛յ, քե պյան:
Մի խոսքով: Դե կուխնին էլ իմ ամենասիրած տեղերից մեկն ա տան մեջ, ոչ իհարկե էն պատճառով, որ էփել-թափել սիրող աղջիկ եմ: Ոչ, իհարկե՛: Կակռազ հակառակը: Այլ նրա համար, որ ուղղակի սիրում եմ կուխնիում նստել: Ուղղակի: Քեփս տհենց ա ուզում: Համ էլ որ ներս ես մտնում` պիտի գնաս կուխնի չէ՞, որ մի բան ուտես կամ սարքես:
Դե, ես, սկզբունքորեն, մտածել էի, որ կարող ա դիմացի շենքից էրևա, որ տրուսիկով եմ ման գալիս, բայց ինչքան որ կուխնիում եմ էղել, աչքս գցել եմ դիմացիս շենք` աչքովս մարդ- մուրդ չի ընկել, ես էլ արխայնացել եմ: Սաղ հարցն էն ա, որ դիմացիս շենքը իմ շենքին տուտուզ ա արել, այսինքն իմ տան կուխնին նայում ա էդ շենքի սպալնյաներին, իսկ ցերեկով, երբ որ ամենաշատն եմ լինում էդ մասում, սովորաբար մարդ չի ըլնում, համենայն դեպս ես մարդ չեմ տեսել: Դե սպալնյաներում էլ մարդիկ, սովորաբար հայտնվում են գիշերվա կողմ:
Մի խոսքով, էս կնիկը մինչև վերջ չի խոսում: Դե ես էլ շատ հարցասեր մարդ եմ ու պիտի ջոկեմ ինչը ոնց ու ինչից հետո: Կամացից սրան հարց ու փորձ եմ անում, թե երբ կամ ինչ ուրիշ մանրամասներ ա տեսել: Դե սրտումս ուրիշ կասկածներ կան, որի մասին հենց հիմի պատրաստվում եմ գրեմ, ու հենց էդ պահին ուզում եմ ճշտվեմ, թե հո՞ սրտիս կասկածները ճիշտ չեն: Պարզվեց` ճիշտ են:
Ուրեմն, սրան խաչաձև հարցեր եմ տալիս, թե ցերեկով երևում ա՞ որ տան մեջ տրուսիկով եմ ման գալիս: Որովհետև, ախր, սա ինձ ասում ա, թե կանաչ սրբիչը կոնքերիս փաթթած ա տեսել, բայց ներս մտնելուց էլ ասեց, թե տրուսիկով ա տեսել: Դե տան մեջ եմ տրուսիկով ման գալիս, բայց որ բալկոն եմ դուրս գալիս` էդ կանաչ սրբիչը փաթթում եմ վրես: Ու հենց էդ նպատակով էլ էդ սրբիչը ըտեղ դրած ա, որ բալկոն դուրս գամ` փաթաթվեմ: Ու ստե մտածում եմ, որ մի բան ստե նի տո ա: Ու ստե կասկածի որդը սիրտս կրծում ա:
Ու մի խոսակցություն եմ բացել, կոֆե բան եմ դրել, գիլազ եմ հյուրասիրում ու խոսացնում եմ: Բայց պառավս ափերիստ պառավ ա ու չի խոսում:
Մենակ կրկնում ա, որ ինձ ուզում ա ասի, թե ես աղջիկ եմ (ստե ես մտածում եմ, թե դու որտեղի՞ց գիտես, թե աղջիկ եմ, ա՛յ պառավ), ու իմ համար լավ չի էլի, որ դիմացի շենքից ինձ տան մեջ տրուսիկով ման գալուց տենան: Պատկերացրեք էլի, իմիջիս մասին մտածողներ ունեմ: Բա՞:
Բայց վերջը էս պառավի խոսալու ու նայելու տոնից զգում եմ, որ չէ՛, ախպեր ջան, սա ինձ կակռազ հենց անտրուսիկ ա տեսել, ոչ թե տրուսիկով: Ուղղակի դուխը չի հերիքում պրյամո ճակատիս ասի: Եզրակացությունն անում եմ ընդեղից, որ սա խոսքի մեջ, երբ ուզում եմ ճշտվեմ, թե տան որ մասում ա ինձ տեսել տրուսիկով ման գալուց, սա ասում ա, թե ցերեկով տան ներսը չի էրևում, ուրեմն սա ինձ ո՞նց կարող ա ցերեկով` տրուսիկը հագիս տեսած լինի: Ու ստե եզրակացնում եմ, որ տրուսիկով ման գալս` աչքս խոթելով հասկացնում ա, թե հենց անտրուսիկ ա տեսել:
Գիշերները, երբ ամեն ինչ` այդ թվում և տրուսիկը, հանում ու գցում եմ լրիվ տարբեր կողմերով, մեկ-մեկ պատահում ա, որ ծարավում ու տենց դիփ տկլոր թռնում եմ կուխնի` ջուր խմելու: Ու քանի որ տանձիս չի, թե դիմացումս շենք կա, զալի ու կուխնու լույսերը լրիվ վառած, էթում ու խալադելնիկի դուռը բացում` ջուր եմ խմում: Դե դիմացի շենքից էլ պարզ էրևում ա: Սա էլ էղած-չեղածս տեսել ա: Ու էդ մտքի վրա սավսեմ կատաղում եմ, թե դու ի՞նչ գործ ունես ա՛յ, պառավ, աչքերդ գցում ես ուրիշների տան մեջ ու հերիք չի էղած-չեղածս տեսել ես, մի հատ էլ յանի լավություն ես անում, թե զգուշացնում եմ:
Ու էդ մտքի վրա, որ էդ պառավը էղած չեղածս տեսել ա, վերջնականապես կատաղեցի: Ու սա էլ կողից կրակի վրա յուղ ա լցնում, թե շատ մարդ չի տեսել, մեկ էլ իրա պատկից բիձեն ա տեսել: Ա՜յ, քեզ պատմություն: Թամաշա ա, էլի՛: Բայց սավսեմ բորբոքվեցի էն պահի վրա, որ էս կնիկն ասում ա, թե ինքը երկար-բարակ գցում-բռնում էր գա ասի, թե չէ, ու որպես իրա գալու արդարացման փաստարկ բերում ա էն, որ ծանոթ մարդ չի ունեցել իմ շենքում, թե չէ ինքը չէր գա, այլ էդ ծանոթին կասեր, որ ինձ փոխանցի:
Ստե ֆազերս գցի ու արդեն հալալուց թռա դեմքին, թե այ կնիկ խելքդ գցել ես՞. «Էդ ինչ փոխանցելու պյա՞ն ա: Գլխով ես մտածում, թե ոնց՞»: Պատկերացնում ե՞ք ինչ-որ մեկին տհենց բան ասես, սաղ բերնե-բերան, դռնե-դուռ պիտի տարածվի, թե Տաիշն անտրուսիկ տան մեջ ման ա գալիս:
Ու ստե չդիմացա ու բորբոքվեցի, թե. «Ես. իմ տունն ու իմ էղած-չեղածը: Ձեր ին՞չ գործ. ես իմ տան մեջ պալտոյով ման կգամ, անտրուսի՞կ, թե՞ կանաչ սրբիչով»:
-Էս էլ իմ լավությունը,- վրա ա տալիս էս կնիկն ու էդ պահին չգիտեմ խի` ֆիքսվում եմ սրա սև-սև խոշոր ուգրիներով ամբողջությամբ պատված քթին: Զզվում եմ ուգրիներից: Մանավանդ երբ որ դրանք մեծ են լինում ու տարիքով: Ես դրանց տարիքն էլ եմ կարում որոշեմ: Մարդկային մաշկից մի ուրիշ տեսակի զզվում եմ ու չափազանց զգայուն եմ դրա սանիտարական վիճակի նկատմամբ:
-Չէ՛, ես շատ էլ շնորհակալ եմ, որ ինձ ասեցիք, ուղղակի իմ ներվայնանալը նրա վրա ա գալիս, թե ուրիշների ի՞նչ գործն ա էդ,- կայնածս տեղից պատասխանում եմ ես, որ ամբողջ ժամանակ տհենց էլ չնստեցի ու ներվայնացած ստե-ընդե եմ էթում- գալիս ու չեմ կարում, որ պառավիս հետ հանգիստ նստեմ ու զրից անեմ:
Ու իսկականից էլ շնորհակալ եմ, որովհետև հենց էդ պահին եմ ջոկում, որ ահավոր մի բան ա տեղի ունեցել: Ո՞նց եմ կարեցել տհենց պյանի մասին չմտածել, կամ էլ ականջի հետև գցել: Հը՞: Մտածում ու ոչ մի տրամաբանական բացատրություն չեմ կարում գտնեմ: Հետո հասկացա, որ էդ մասին ուղղակի չեմ մտածել ու վերջ: Ես, որ ուրիշների կյանքով չեմ հետաքրքրվում, էդ ուրիշներն իմ համար գոյություն չունեն: Օրինակ, ես որ նման բան տեսած լինեի, հազար տարի մնա` չէի էթա ասեի: Կարող ա մարդն ասեր. «Ես, իմ տունն ու իմ տրուսիկը: Ո՞վ ես դու, որ ասես, թե տանս մեջ ոնց ման գամ»:
Ու էս կնիկը խոսքի մեջ սկսել ա իրա կյանքից պատմել ու ուզում ա հասկացնի, որ լավ մտքով ա ասել: Որ ես ջահել աղջիկ եմ, որ ջահել աղջկա համար հեչ լավ չի տհենց վիճակով իրան տենան: Ու էդ ոճի մեջ մի կես ժամվա խոսակցություն, որի ընթացքում ինքը պատմում ա իրա կյանքն ու էն մոտիվացիան, թե ինչն ա իրան դրդել էդ բանն անելու:
Պարզվում ա, որ սա մենակ ա մնում: Մարդը մեռել ա, ու ինչ որ պսակված տղերք ունի ռուսաստաններում, ինքն էլ մենակ ա մնում: Ուրեմն իմ գալուց առաջ, էս տանը մի հատ ադինոչնի բիձա ա մնացել ու էս կնիկն էլ տարիքով իրան լրիվ հարմար ա էղել: Դե բիձեն էլ սաղ օրը էդ բալկոնում տնկված ու էս կնկան տոչկելիս ա էղել: Պարզվում ա, որ էս կնիկը գիշերով, որ հանկարծ էկել ու իրա սպալնյայի լույսը վառել ա, էս բիձեն էդ խալադելնիկի վառած լույսը ընկալել ա որպես իշմար, թե` յա՛ր իմ ծոց: Բիձես էլ գնացել ա: Պառավս գիշերվա կեսին էս բիձուն տեսել ու ֆազերը գցել ա: Դուռը, բնականաբար, չի բացել: Հետո բազար-վակզալ, շենքի հայաթում գտնվող մի կոշկարարի միջոցով: Բիձես էս կոշկակարին ասել ա. «թե որ չէր ուզում. խի ՞էր սպալնյայի լույսը հա վառում. իշմա՞ր էր տալիս»:
Ու հիմի, էս կնիկն ասում ա, թե գիտի մենակ ապրելու ղադրը, ու, որ իմ համար ա ասում: Ու ես ստեղ նորից կատաղեցի, թե դու ի՞նչ գիտես, ա՛յ պառավ, ես մենակ եմ ապրում, թե ո՞նց: Ու ընդհանրապես, քո ի՞նչ գործն ա, ես մենա՞կ եմ ապրում, թե՞ յարիս հետ: Կամ, ընդհանրապես, ձեր ի՞նչ գործն ա ուրիշ մարդկանց կյանքով հետաքրքրվելը: Այ, քե՛ պյան: Չէ՛: Տաիշի վերջը անապատն ա: Աչքիս:
Ու ստե ինքն ասում ա, որ երկարատև ուսումնասիրության արդյունքում, որ ենթարկել ա վարքս, ջոկել ա, որ ես վատ աղջիկ չեմ, ուղղակի չեմ պատկերացնում,թե ինչքան փիս բան եմ արել, ու հիմի ինքը` քանի որ էդ հարցում փորձ ունի, էկել ա զգուշացնի կյանքի խութերի մասին, որ տես. Տաիշ աղջիկ. սհենց- սհենց վատ պյաներ էլ են ըլնում կյանքում: Յանի, որ դու գիշերները անտրուսիկ տան մեջ ման ես գալիս, կարող ա էդ դու մտքովդ ուրիշ բան չես անցկացնում, բայց դրսից տենողը կմտածի, թե էս աղջիկը իշմար ա տալիս, թե` յա՛ր իմ ծոց:
Ու ձեռի հետ էլ ճշտվում ա, թե ինչ եմ աշխատում եմ: Մինչև պատասխանելս, ասում ա իրա կարծիքը, որ կազմել ա մասինս` դիմացի շենքի 5-րդ հարկի բալկոնից բալկոն արած իրա ուսումնասիրության արդյունքում: Պարզվում ա, պառավս ինձ գործակատարի տեղ ա դրել:
Ու հլը, սաղ հեչ: Սա իմ հյուրասիրած գիլազը չի ուտում, մենակ դատարկ կոֆեն ա խմում, ու ձեռի հետ էլ նաստիրնի ինձ հրավիրում ա իրա տուն` հարևանություն անելու: Պարզվում ա, որ պառավը թքած ունի իմիջիս վրա, ու էդ հանգամանքն իրա համար ընդամենը պրիչին էր, որ իրա կարճ խելքով օգտագործել ա հետս շփվելու եզր գտնելու համար:
Փաստորեն, պառավս մտածել ա մի ձեռով էրկու ձմերուկ բռնի: Ինքը մտածել ա, թե մենակ աղջիկ ա, գործակատար, սուսիկ-փուսիկ, տունը մարդ չի տանում- բերում, բռնեմ` հետը հարևանություն անեմ: Ինքն էլ դե մենակ պառավ ա, հարևաններին էդքան էլ չի հավանում, որովհետև իրա հարևանները տրադիցիոն հայկական հարևաններ են, որ ապրում են իրանց հարևանների կյանքով, ու եթե թույլ տաս, նաև` իրանց տանը:
Ու տանը մենակ ապրող պառավին իրա հարևանները դուր չեն էկել ու սա որոշել ա դիստանցիա պահի, բայց դե լրիվ մենակությունն էլ մի բան չի, ու սա երկար գցել-բռնելուց հետո` որոշել ա հետս շփվի:
Ու ստե աչքերս կլորանում են զարմանքից, թե, ա՛յ քե պառավ, ի՞նչ էլ ռաշչյոտներ ունես բայց դու: Տո Տաիշն ու՞մ հետ ա ղայդին շփվում, որ քո հետ շփվի. էն էլ իրա տան մեջ:
Ստեղ ես իրան ասում եմ, որ հա՛, անպայման կգամ, բայց մտքումս պասլատ եմ անում: Չնայած մի կողմից էլ մտածում եմ, որ լավ ա արել պառավս, որ ասել ա: Ու տենց: Սրան մի կերպ ճամփու դրի: Ասում եմ մի կերպ, որովհետև անընդհատ հարց ու փորձ էր անում կյանքիցս, մերոնցից ու ստից-ընդից ու ոչ մի կերպ չէր ուզում էթար: Տո, ո՞վ ես դու, կես ժամ առաջ ծանոթացած մի մեկ, որ ուզում ես իմանաս, թե որտեղից ա գալիս Տաիշն ու ու՞ր ա էթում:
Դիմացիս հարևանները տհենց էլ չիմացան, թե խի էր էկել էս կնիկը:
Պառավի էթալուց հետո սկսեցին մղձավանջները: Ամեն կուխնի էթալուց լարվում էի: Ու արդեն լրիվ ջոկել էի, որ դիմացս շենք կա ու էդ կնկան էլ չափազանց հաճախ տենում էի բալկոնում տնկված` իմ յանի վրա կանչող հայացքներ գցելուց: Զալիս զանավեսկեն, որ կուխնու հետ ընդհանուր ա, դիտմամբ կարճ էի արել, որ կուխնու դուռը չծածկի: Որովհետև առանց էդ էլ բալկոնի վրա կապած կրիշը մթնացնում ա կուխնին, ու կուխնու համար բոյեց բոյ ապակիով դուռ էի զակազ տվել, որ էդ դռնից լույս ընկնի ներս: Հաջորդ օրը բերի ու կուխնու դռան վրա մի հատ զանավեսկա հագցրի ու ամեն անգամ էս կնկան տենալուց ներս էի մտնում ու ցուցադրաբար զանավեսկեն քաշում, որ ջոկի, թե ցանկություն չունեմ հետը շփվելու:
Ամառը տհենց լարված էլ անցավ: Ամեն դուրս գալուց ավտոմատ աչքս ընկնում էր էդ բալկոնին: Ու հանգիստ չէի կարում հելնեի բալկոն: Երկար ժամանակ մտածեցի, որ կարելի ա բալկոնիս քիվերը մի տեսակ մատերիալով փակեմ. լրիվ բաց ա, բայց տհենց էլ գլխի տակ չդրի: Օրվա մեծ մասը տանը չեմ: Համ էլ, ախր, սաղ հարցն էն ա, որ էդ յանի բալկոնները հիմնականում փակած են, ու ընդհանրապես էդ յանի վրա շատ ելումուտ չի լինում, դրա համար էլ հանգիստ եմ եղել, իսկ էս մի յանից շենքիս դիմացը շենք չկա ու հանգիստ կարելի ա տկլոր ֆռֆռալ:
Ամառից հետո ձմեռ եկավ: Ոնց որ կարգն ա: Հետո նորից ամառ էր: Էս կնկան էլի սկսեցի բալկոնում տեսնել: Արդեն էլ իմ յանը յավնի չի նայում: Երևի ջոկել ա, որ իրա տուն էթացողը չեմ: Կանաչ սրբիչն այլևս վերացավ զալի բազկաթոռից ու գնաց հանգրվանելու բաղնիքի կախիչների վրա:
Երկար մտածեցի, թե հալս ոնց պիտի լինի: Ձեռս ընկավ մինչև ոտերիս կոճերը հասնող պլեչիկներով մի շոր, որի մատերիալը շատ թեթև ա ու մաշկիս նեղություն չի տալիս: Մկրատը տվի ու կտրեցի: Քաշեցի հագս ու հասկացա, որ քիչ մը վերևից եմ կտրել: Ծնկներիցս վերև: Նկատի ունեմ: Բալկոնում մի քիչ լավ որ կռանում եմ` տակից սաղ էղած-չեղածս երևում ա: Տանձիս: Էս տարի էլ մի էրկու կիլո չաղացել եմ, շորի փեշերն ավելի վեր են թռել: Տանձիս:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի