Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Էդնա Միլլեյ, 1933թ.

Էդնա Միլլեյ, 1933թ.

Էդնա Սենթ Վինսենթ Միլլեյ (1892-1950)

Թարգմանությունը անգլերենից՝ Սիրանույշ Օհանյանի

Կապույտ մորուք

Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն

Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Տանջանքի հետքեր: Լոկ այն, ինչ տեսար.
Դե նորից նայիր՝ դատարկ մի սենյակ,

Անհարմարավետ, սարդոստայնապատ:
Սա պահում էի, հեռու իմ կյանքից,
Միայն ինձ համար: Բայց սողոսկեցիր
Շեմն այս երեկո դու այնպես ստոր,

Որ էլ երեսիդ նայել չեմ կարող:
Սա հիմա քոնն է: Նորը կփնտրեմ:

 

Աղոթք Պերսեփոնեին

Եղիր նրան, Պերսեփոնե՛,
Ամեն ինչ, որ ես չեղա․
Դիր գլուխը քո գոգին:
Այնքան հպարտ, վայրի էր,
Անհոգ, ինքնագոհ, ազատ,
Նա իմ կարիքը չուներ․
Փոքրիկ, մենակ մանուկ է
Նա՝ մոլորված դժոխքում․
Դիր գլուխը քո գոգին,
Ասա նրան․  «Իմ անգին,
Այստեղ շատ ահավոր չի»:

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի