Թարգմանությունը՝ Գառնիկ Մելքոնյանի
Տե՛ր Աստված, երբ կապույտ է երկինքը, դա նշանակում է, որ դու լավ տրամադրության մե՞ջ ես:
Նադյա, 3-րդ դաս:
Մարդիկ այնքան շատ են տառապում երկրի վրա. մի՞ թե քո դժոխքում ավելի վատ է:
Ռադիկ, 4-րդ դաս:
Ինչու՞ են մարդիկ ամուսնանում, եթե բոլորս քույրեր ու եղբայրներ ենք:
Սանդրա.4-րդ դաս:
Ես հասկացա, որ Դու ամենագլխավորն ես երկրի վրա, թեև ապրում ես երկնքում: Իսկ Քեզ չե՞ն վերընտրելու:
Սենյա, 1-ին դաս:
Կարելի՞ է ես չմեռնեմ, հա՞:
Յուլիա, 3-ր դաս:
Որ Եկեղեցում մոմեր են վաճառում, դա քո բիզնե՞սն է:
Տոլիկ, 2-րդ դաս:
Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսն իր կյանքը տվեց մեղավորների համար:
Սաշա, 4-րդ դաս:
Ինչպե՞ս թե ամեն ինչ Աստծո կամոք է. նաև երբ ամա՞ռ է գալիս, երբ մայրիկն հիվանդանու՞մ է ու երբ պատերա՞զմ է սկսվում:
Մարատ, 2-րդ դաս:
Ինչի՞ համար ենք ապրում:
Ալլա, 2-րդ դաս:
Քեզ դու՞ ր է գալիս այն, ինչ կատարվում է երկրի վրա:
Անդրեյ, 3-րդ դաս:
Իսկապե՞ս քո մասին բոլոր լեգենդները ճիշտ են:
Սերյոժա, 3-րդ դաս:
Լավ, ասենք Քրիստոս տառապեց հանուն մարդկանց, իսկ հանուն ինչի՞ են տառապաում մարդիկ:
Գրիշա, 4-րդ դաս:
Տե՛ր Աստված, իսկ Դու ինչպե՞ս ես աշխարհ եկել:
Ալյա, 1-ին դաս:
Ինչո՞ւ ես հանդուրժում, որ սպանեն կենդանիներին:
Նաստյա, 1-ին դաս:
Իսկ ո՞վ է եղել ամենասկզբում , Ադամն ու Եվա՞ն, թե՞ դինոզավրերը:
Յանա, 4-րդ դաս:
Դու բարի ես, բայց ինչո՞ւ անպայման մարդիկ պիտի աղաչեն Քեզ, որ անես այս կամ ուղարկես այն:
Նատաշա, 4-րդ դաս:
Դե, իսկ հիմա՛, Դու կարարեի՞ր մարդուն երկրորդ անգամ:
Օլեգ, 3-րդ.դաս:
Երկրի վրա այդքան դժբախտություններ ու տառապանքներ կան, որպեսզի մարդիկ չզղջա՞ն, որ մեռնելու են:
Իգոր, 4-րդ դաս:
Իսկ եթե մարդիկ Քեզ չեն սիրում, այլ վախենու՞մ եմ քեզնից:
Լիզա, 2-րդ դաս:
Ինչի՞ է պետք կյանքը. իսկ եթե այն պետք է, ինչու՞ են մարդիկ մեռնում:
Կոստյա, 2-րդ դաս:
Այլմոլորակայինների համար նու՞յնպես աշխարհի վերջ պիտի լինի:
Լյովա, 2-րդ դաս:
Ինչո՞ւ առաջ գազանները խոսում էին, իսկ հիմա՝ ոչ:Դե, հիշի՛ր, անգամ օձն էր խոսում Եվայի հետ:
Եվա 3-րդ դաս:
Ինչի՞ է պետք մարդը:
Ալիկ. 3-րդ դաս:
Ինչո՞ւ կյանքը դու ես տալիս, իսկ այն կարող է խլել ամեն ոք:
Ռոման, 3-րդ դաս:
Իսկ հնարավոր չէ՞ չծնվել:
Սվետա, 2-րդ դաս:
Միշտ իրավացի լինելը Քեզ համար ձանձրալի չէ՞:
Արմեն, 3-րդ դաս:
Ուզում եմ լինել այն երկրի վրա, որը դու ես ստեղծել և ոչ թե՝ մարդիկ;
Անդրեյ, 2-րդ դաս:
Տե՛ր Աստված, Որդուդ ուղարկի՛ր երկիր, մենք նրան չենք խաչի:
Պավլիկ, 3-րդ դաս:
Տե՛ր Աստված, իմ թշնամիներին սովորեցրու ներել իրենց թշնամիներին:
Հերա, 4-րդ դաս:
Գյուղ էի գնացել ու տեսա ոչ մեծ մի եկեղեցի.սպիտակ, մաքուր:Դրա հետևում կեչիներ էին, գետակ, իսկ քիչ հեռու՝ մեծ, կանաչ անտառ էր: Դա քո ամառանո՞ցն է:
Նատաշա, 4-րդ դաս:
Վաղը կգնամ եկեղեցի ու Քեզ մի խոխմ անեկդոտ կպատմեմ աթեիստների մասին: Ծիծաղից կթուլանաս:
Ստյոպա, 3-րդ դաս:
Տե՛ր Աստված, դու ստեղծել ես մարդուն, իսկ մարդը ստեղծել է Քեզ: Ու դեռ հայտնի չէ, թե ում մոտ է ավելի լավ ստացվել:
Բորիս, 4-րդ դաս:
Տե՛ր Աստված, կարդում եմ գերեզմանոցում գրությունները ու մտածում.իսկ որտե՞ղ են թաղված վատ մարդիկ:
Օլեգ, 4-րդ դաս:
Ե՞րբ է երկրորդ անգամ Քրիստոսը գալու: Պետք է, որ մարդիկ նախապատրաստվեն, թե չէ, կլինի ինչպես նրա առաջին գալստյան ժամանակ:
Ալինա, 4-րդ դաս:
Ինչո՞ւ մենք պիտի տառապենք Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով:
Արկադի, 2-րդ դաս:
Ների՛ր ինձ իմ բոլոր մեղքերը, գիտեմ, շատ մեղքեր եմ գործել, բայց ես չգիտեի, որ Դու կաս:
Շուրիկ, 2-րդ դաս:
Ինչպե՞ս մեղքից ազատվել:Աղոթել, ու վե՞րջ: Հալա՜լ է Քեզ:
Սերգեյ, 3-րդ դաս:
Քեզ մոտ ծաղիկներն ավելի լավ են ստացվել, քան մարդիկ:
Գալյա, 4-րդ դաս:
Ծերունիները հոգնած երեխաներ են:
Անդրոն, 4-րդ դաս:
Վերջին մեկնաբանություններ