Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992 թվականին, Իջևանում:
2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, իսկ 2015 թ. ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Մասնագիտությամբ մաթեմատիկոս և ֆիզիկոս է:
Սկսել է ստեղծագործել 2008 թվականից՝ գրելով աքրոստիքոսներ և բանաստեղծություններ:
2011 թվականից ստեղծագործում է հիմնականում գիտաֆանտաստիկ ժանրում: Առաջին պատմվածքը՝ «Անհետացած մոլորակներ», լույս է տեսել ԵՊՀ-ի «Գրական համալասարան. ստեղծագործում են ուսանողները» ժողովածուում՝ 2012 թ.: «Չորս ստեղծագործություն տպագրվել են «Գրեթերթ» և մեկը՝ «Այլ քաղաք» թերթերում: Ստեղծագործություններից տեղ են գտել «Գրանիշ» և «Գրական ակումբ» կայքերում:»
Վերջին մեկնաբանություններ