Ծնվել եմ 1965թ. Երևանում։ 1983-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի հայկական բանասիրական ֆակուլտետ։ 1984-85թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո շարունակել եմ ուսումս պետհամալսարանում, որը ավարտել եմ 1989-ին։
1989-92թթ. սովորել եմ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ստեղծագործել սկսել եմ մանկության տարիներից։ Ուսանողական տարիներին իմ բանաստեղծությունները տպագրվել եմ Երևանի պետհամալսարանի թողարկած անթոլոգիաներում, ինչպես նաև հանրապետական մամուլում։ 1994թ. ՙԵրկիր նաիրի՚ շաբաթաթերթում տպագրվել են իմ հրապարակախոսական հոդվածները, ինչպես նաև Բակունցի կյանքի վերջին վայրկյաններին նվիրված ՙՕդը մաքուր էր, արցունքի պես ջինջ՚ պատմվածքը։ 2003-ին մի փոքրիկ բանաստեղծական շարք է տպագրվել «Գարուն» ամսագրում։ 2014-ին ՙԳրանիշ՚ հանդեսում (համացանցում) հրապարակվել է Սերգեյ Դոլաթովի «Բլյուզ Նաթելլայի համար» պատմվածքը՝ իմ թարգմանությամբ։
Վերջին մեկնաբանություններ