Ես Հասմիկ Չախալյանն եմ, ծնվել եմ 01.04.1991 թ․ Երևանում, արմատներս Կարսից են: Սովորել եմ «Իմաստասեր» վարժարանում: Կրթությունս շարունակել եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում եմ ութ տարեկանից: Տպագրվել եմ «Նոր-Դար» հանդեսում, մի շարք գրական կայքերում: Մասնակցել եմ «Նուռ» գրական-երիտասարդական մրցանակաբաշխությանը արժանացել եմ հատուկ մրցանակի՝ որպես հիշողությունները լավագույնը ներկայացնող: Ունեմ բազմաթիվ պատմվածքներ ու բանաստեղծություններ: Սիրում եմ երաժշտություն լսել, լուսանկարել և ընթերցել: Կյանքում ու նաև գրականության մեջ առաջնայինը ինձ համար ինքնատիպ և անկեղծ լինելն է։ Գրականությունն ինձ համար ուրիշ աշխարհ է՝ իր ամենա-ամենաուրիշ գույներով: Երազում եմ գրականության մեջ թողնել գրչի իմ երանգը՝ որպես հաջողված գրող:
Ապր 30 2016
Վերջին մեկնաբանություններ