Ծնվել եմ 1965թ օգոստոսի 30-ին Երևանում:
1982-87թթ սովորել եմ և ավարտել ԵՊՀ Բանասիրության Լեզվի և Գրականության բաժինը:
2002թ-ից ՀԳՄ անդամ, արձակագիր եմ:
2002թ-ին Մուտք մատենաշարով տպագրվեց «Հրաշքի պահեր» առաջին գիրքս է, հետո
2005թ-ին՝ « Իմ յոթ պապերը» ,
2012թ-ին՝ «Երազածառը»,
2012թ-ին՝ «Լրջացող խաղ»-ը:
Սիրո զգացումը ինձ չի լքում երբևէ:
Դժվարություններից Սերն առ մերձավոր կոփվում է Ադամանդի նման: Լավատես եմ,
անկանխատեսելի, դյուրագրգիռ և նրբանկատ:Սիրում եմ ամենքին:
Միշտ ձգտում եմ չտարբերվել լավով, այլ սերմանել սրտերում, եթե բարի է:
Երբ գիտակցաբար ես սիրում Հայրենիդ, վերանում է ամեն մի վտանգ, որ կարող էր
աղավաղել ինքնությունդ:
Վերջին մեկնաբանություններ