Լուսինե Մյուլլեր

Լուսինե Համբարձումյան-Մյուլլերը ծնվել է Էջմիածին քաղաքում:
1998 թվին փոխադրվել ԱՄՆ, որտեղ բարձրագույն ուսումը շարունակել է Պենսիլվանիայի պետական համալսարանում: 2004- 2008թթ. եղել է ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հայցորդ: 2008-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 2005-ից մինչև օրս դասախոսում է Պենսիլվանիայի պետական համալսարանում, իսկ 2011ի աշնանից նաև՝ Մերիլանդի Մաունթ Սեյնթ Մերիս կաթոլիկ համալսարանում՝ որպես գրականության դասախոս: Հեղինակ է մի շարք գիտական հրապարակումների և վերջերս լույս տեսած «Մայքլ Առլենն ու նրա վիպաշխարհը» մենագրության: Ամուսնացած է, ունի երկու զավակ: