«

»

Մայ 17 2012

Տպել Գրառում

Վլադիմիր Սարիշվիլի | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ


Ռուսերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը

* * *
Չեմ ուզում
ոչ փառք, ոչ հարստություն,
Չեմ ուզում
ոչ թագ, ոչ կայսրություն,
Այլ որ վերջին պահիս
խոտերն աշնան
Բուրեն այնպես,
ինչպես հիմա:
Եվ որ մահը
ոչ թե կանգնի ճամփիս՝
Ճախրիս մեջ
տենչերս խեղդելով,
Այլ որ ծեր,
հոգնած հետևեմ նրան,
Հրաժեշտին քեզ
համբուրելով:

* * *
Կլպած նարինջը հղի կնոջ ձեռքին
Ռունգեր է խտղում…
Ավտոբուսի կանգառ…
Դու արտաշնչում ես պաղ օդը,
Նայում ժամացույցի լուսազդին:
Ավտոբուսի կանգառ…
Մազոտ ձեռքերը զավեշտալի խաղով, ձախից՝ աջ,
Թափառում են թղթե դրամներին
Ու հաշվում՝
Մեկ-մեկ-մեկ-մեկ-մեկ…
Դեռ այնքան էլ ուշ չէ,
Բայց ինձ թվում է, մեր քնքշանքը
Հալվեց այս անթով իրիկվա մեջ:

 

Share Button

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>