Ծնվելէ 1952 թվականին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի նախկին Բազարչայ գյուղում: 1969 թվականին տեղափոխվել և մինչ օրս բնակվում է Ջերմուկ քաղաքում: 1970-1975 թ.թ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում և ձեռք բերել մատենագետ-գրադարանագետի մասնագիտություն:
Գրել սկսել է պատանեկան տարիներից, տպագրվել է շրջանային թերթում: 2012 թվականին կրտսեր տարիքի երեխաների համար գրել է առաջին յոթ հեքիաթները և հրատարակել: Գրքի ձևավորումը և նկարազարդումները կատարել է անձամբ: Ունի նաև անտիպ հեքիաթներ, 50-ից ավելի մանկական բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ, բազմաթիվ մանրապատումներ, հոդվածներ և այլն:
Տպագրության են պատրաստ մանկական բանաստեղծությունների ու մանրապատումների ժողովածուները, «Անկատար խոստում…» և «Հորդ արձրևի տակ ու ջրափոսերի մեջ…» վիպակները:
Վերջին մեկնաբանություններ