Tag: Զեմֆիրա Սարգսյան

Զեմֆիրա Սարգսյան | ԵՐԿՈՒ ԿԻՆ ԵՒ ԿԱՐՈՏ

«Հետաքրքիր ա. ինչի՞ մասնագետներ են այնտեղ»,- ինքն իրեն մտովի հարցրեց ու պատասխան չունենալով՝ սկսեց ուսումնասիրել սպասողներին: Տղամարդիկ էին: Մեկն անդադար ձեռքի մատներով տկտկացնում էր ծնկների վրա դրված թղթապանակի վրա, մյուսը որոշակի ընդհատումներով ծնկներն էր ցնցում, նրա կողքինը հանգիստ նստած էր, բայց հանկարծ կռացավ, անդրավարտիքի փողքերը հերթով մի ձեռաչափ բարձրացրեց, գուլպաները ձգեց վեր, հետո փողքերը իջեցրեց, երկու ձեռքերով դրանց վրա աջ ու ձախ թփթփացրեց, փոշեզրկեց, ընդունեց նախկին դիրքը: Բայց Սեդայի մեջ ինչ-որ բան էր թրթռում, նոր, շփոթեցնող ու անծանոթ, քիչ առաջ ի հայտ եկած… Ի՞նչ…: Հա՜, «Մայրիկ ջան»-ը՜…: Առաջին անգամ էին իրեն այդպես դիմում: Ուրեմն ինքն արդեն այդ տարիքի՞ն է հասել: Ակնդետ նայեց քարտուղարուհուն, գտավ, որ նա կլինի քսան-քսաներկու տարեկան, իսկ ինքն էլ արդեն քառասունհինգ է. ի՞նչ կա որ… Իր առաջնեկն էլ է այս աղջկա տարիքին:

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան | ՍՐՏԱՈՒԶԵԼԻՔ

Աշնանային այդ օրը Սառան, հավանաբար, ավելի երկար կմնար աշխատատեղում, որովհետև մի քանի պայմանագրերի տեքստերի կազմումը հրատապ էր: Նման դեպքերում կիսատ գործերը նաև տուն էր տանում և ուշ երեկոյան աշխատում դրանց վրա: Աշխատանքային օրվա ավարտին դեռ երկու ժամ կար: Թրթռուն ու թեթև զովությունը կիսաբաց պատուհանից ներս ու դուրս էր անում: Մի պահ նրան թվաց, որ աշխատասենյակում ծանոթ բուրմունք տարածվեց, շատ ծանոթ ու ախորժալի. բոված ցորենի՝ աղանձի բույր: Ընդհատեց գրելը, շուրջը նայեց ու լիաթոք ներշնչեց:

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան | ԲԾԱԽՆԴԻՐ, ՆՐԲԱՆԿԱՏ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՂՈՂ — Կ. Տ. Հովհաննիսյանի «Պղպջակ» և «Արևի հետ» ժողովածուների մասին

Արևի հետ

Մարդկային փոխհարաբերությունները, շրջապատող երևույթներն ու իրողությունները որքա՜ն բազմազան են, որքա՜ն կանխատեսելի կամ անկանխատեսելի, պարզ կամ բարդ…: Եվ մենք այդ ամենի մեջ ենք կամ անցնում ենք այդ ամենի կողքով՝ նկատելով կամ չկատելով դրանց էական կամ ոչ էական լինելը, հաճախ չփորձելով անգամ ճակատագրականի խորքերը դիտարկել, քննել ու հասկանալ պատճառահետևանքային կապերը: Դա անում են ի վերուստ օժտվածություն ունեցող ստեղծագործող անհատները՝ նկարիչները, քանդակագործները, երգահանները, գրողները: Գրողները հենց այդպես՝ բծախնդրորեն ու նրբանկատությամբ, զանազանելով կարևորը անկարևորից, յուրաքանչյուրն իր ոճի ու ձևի մեջ, ստեղծում է ի՛ր գրականությունը՝ լինի արձակ, թե՝ չափածո: Ասվածի հաշվառմամբ արձակ ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածուներ են իրանահայ արձակագիր Կոլյա Տեր Հովհաննիսյանի «ՊՂՊՋԱԿ» (2009 թ., Երևան, «Լուսակն» հրատ., 164 էջ) և «ԱՐԵՎԻ ՀԵՏ» (2018 թ. Երևան, «Զանգակ» հրատ., 416 էջ) խորագրերով գրքերը:

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան | ԱՆՑԱԾ-ԳՆԱՑԱԾ ՓՈՂԵՐ

Զեմֆիրա Սարգսյան

Վիպակ Եղբայրներով են. ինքը, Հակոբը և Հունանը: Առջևում բյուրեղապակյա հարթակի վրա պարող կարմիր զգեստով գնչուհին է, որը հետո, հենց այդպես՝ հարթակով, սկսում է դանդաղորեն սլանալով հեռանալ դեպի հորիզոն: Հարթակը պոկվում է գչուհու ոտքերից ու վայր ընկնելով՝ փշրվում իրենց առջև: Գնչուհին այլևս չի երևում: Մայրը և կինը՝ Անուշը փորձում են ավլելով հավաքել փշուրները: Հակոբն ու Հունանը …

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան | ՀՈՐԴ ԱՆՁՐԵՎԻ ՏԱԿ ՈՒ ՋՐԱՓՈՍԵՐԻ ՄԵՋ …

Զեմֆիրա Սարգսյան

Տարվա ընթացքում մեկ-մեկ արձրևները հորդառատ են լինում: Տանը լինեմ, աշխատավայրում կամ տրանսպորտում՝ դրանք թափվում են ինձ վրա: Խուսափելը վեր է իմ ուժերից…

Առաջին անգամ հայրիկիս մասին հետաքրքրվել եմ հինգ տարեկանում՝ մանկապարտեզ գնալու ճանապարհին: Ես տեսնում էի, որ շատ երեխաներ մանկապարտեզ էին գալիս հայրիկների գրկում ծվարած ու ինձ թվում էր, որ նրանք հպարտ են ու երջանիկ այդ վիճակից, քանի որ կարող էին վերևից նայել ինձ պես ոտնաթաթ ոստոստելով քայլողներին:

– Մամա, իսկ ինչու՞ ես պապա չունեմ:

– Դե, այդպես է ստացվել… Արի մինչև տեղ հասնելը միասին մեկ անգամ էլ կրկնենք հանդեսի ելույթդ, որ հանկարծ չմոռանաս:

Հետագայում ես այդ պահը հիշում էի որպես մայրիկի՝ թեմայից խուսափելու արագ անցում:

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան

Ծնվելէ 1952 թվականին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի նախկին Բազարչայ գյուղում: 1969 թվականին տեղափոխվել և մինչ օրս բնակվում է Ջերմուկ քաղաքում: 1970-1975 թ.թ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում և ձեռք բերել մատենագետ-գրադարանագետի մասնագիտություն: Գրել սկսել է պատանեկան տարիներից, տպագրվել է շրջանային թերթում: 2012 թվականին կրտսեր տարիքի երեխաների համար գրել …

Continue reading

Զեմֆիրա Սարգսյան |ԿԱՐՄԻՐ  ԳԻՆՈՒ  ԲՈՒՅՐԸ

Բեռնատարը կանգ առավ գյուղի շուկայում: Վարորդը իջավ, օգնեց կողքին նստած կնոջը՝ Սիրանին, նույնպես իջնել: Հետո գործի գիտակ մարդու վստահ շարժումով բացեց թափքի կողը, երկու հարթ տախտակներով թեքահարթակ ստեղծեց ու նայելով շուրջը՝ օգնության խնդրանքով դիմեց քիչ հեռու կանգնած տղամարդկանց: Վերջիններս մոտեցան և սկսվեց թափքից գինու հսկա փայտե տակառի իջեցումը:

Continue reading