Արամ Մամիկոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

***
ծխախոտի
մերկ ու բարձր կրունկների տակ
ծակվում է կոկորդը
գիշերային շնչառությունը
քայլերի մենակությունը
որ կարող են ճկվել մինչև առավոտ
ինչպես մարմինը
դեռահաս մարմնավաճառի
աղջիկ տես
որ ասվալտը տարածել է
ոտնահետքերից ու ավտովթարներից հոգնած մարմինը
ու ոչ ոք չի մխիթարվել այս գիշեր
և անկին
անտղամարդ
են անկողինները
ու դոշակների տակ են թաքցված
բոլոր գաղտնիքներն ու պահպանակները
այս գիշեր
աղջիկ տես
ծխախոտիցդ ծորում է
վերջին քնաթաթախ քուլան
իսկ ծխախոտը միշտ էլ չի հերիքում
ինչպես ժամանկն ու փողը
ինչպես փողն ու ժամանակը
իրար հետ
իրար խճճված
նյարդերիդ պես
նյարդերիդ վրա
աղջիկ օրորիր լուսնոտ գիշերը
մարդահոտ աղբամանները
թքիդ հետ գետնին տրորիր
ծանրությունը
հայրական դռան
անառակ որդիների
անառակ դստրիկների
առջև
տրորիր
այնքան գրավիչ
այնքան գրավիչ
որսա աղջիկ
որսա հայացքս
քեզ հետևող հետապնդող պատուհաններից
ու թաքնվիր ինձնից
առաջին պատահած մեքենայի մեջ
որ անհետագիծ կբախվի մթին
ու էլ երբեք չես լինի
ինչպես մահացու վթարից հետո
ուշացում
խցանումներով քաղաք
խցանված քաղաք
մենք խաղում ենք մեր սերը
ժամ առ ժամ
քայլ առ քայլ
և հնարավոր է
մինչև մահը չբաժանի մեզ
դու լցվում ես տողերիս մեջ
ու փչացնում
իմ գուցե ամենալավ
բանաստեղծությունը
(անկեղծությունից)..
խաչմերուկները շատ են
ու եթե երրորդին չէ
չորորդին հաստատ կշփոտվեմ
ու հիստերիկ մտափոխումները լույսացույցի
կանաչ դեղին կարմիր
ինձ հեռու կշպրտեն
ներիր իմ բոլոր տարօրինակությունները
նույնօրինակությունները
իրարանցումները
իրականությունները
խզմզված հետագծերը
կանոնավոր եզրագծերը
շիկացումները
շոշափումները
ինձ
ես էլ ավելի լավ կխաղայի մեր սերը
եթե չլինեին
կոշիկներիս թելերին խճճված
քաղաքային խցանումները
ընկնում եմ
կքայլեի քո կողքից
դիմացից
հետևից
մյուս կողքից
վարայից
տակից
միջով
չոր
չոր
չոր
օրիգամի
կապույտ խելոք աչքերով
բարակ նկարելու ձեռքերով
երկու կլոր կրծքերով աղջիկ
ու վառված թղթե ծաղիկների հետ
շրխկացիր դեմքերին ինչպես ապտակ
որ դանակ պատառաքաղով հոթ դոգ էին ուտում
որ փակ էին ինչպես կոպ
և անհաղորդ մեռելի պես
ու թղթե ծաղիկները ավելի բանական թույնով ճչացին
սուր արմատները խրեցին մարմնի մեջ հողի
հողը ցնցվեց
ինչպես պառված մկան
ու մահն անգամ չզգավեց քո մահով լուռ
տունդ սպասեց քեզ
մոռացար
գնացիր
թեթևսահ
թեթևսոլիկ
հետո վախից ցնցվեց ցնցցցցցվեց
և տանդ շեմին մոռացար
երկնքում մաշած ամպոտ կոշիկներդ
ու շորի պես հանած մարմինդ
գնացիր
պարանից կախ մնացին
առավոտվա սպիտակ լվացքը
դատարկ սպիտակ թղթերը
սպիտակ քաղաքը
որ քար ու փոշու պես պիտի թափվեիր նրանց վրա
կոպիտ
կոպիտ
25-րդ կադրի պես խարդախ ու արգելված օր
որպես փնթի լափ շպրտված ափսեն կենսագրության
ու վեջին բանաստեղծությունից հետո շարունակվող աղջիկ
չստացված պոեցիայի ամենալավ տողի տակ ընդծված
չստացված պոեզիայի ամենալավ տողի մեջ
պպզած կծկված սպասող ու սպասող
որ փոքր մեծ քաղաքի
պուճուր ու մեծ մարդիկ
փոքր մեծ ցույցերից հոգնած
պուճուր ու մեծ մատները տողերի տակ սահեցնելով
բառ առ բառ
հնչյուն առ հնչյուն
կսրբեն փոշին քարն ու հողը տողերի տակից
և թավալգլոր կտան այնտեղ ինչպես անկողիններում
ու կսիրեն իրար ու կդավաճանեն ու կմեղդրեն ու կմեղադրվեն
ու կպատժեն ու կպատժվեն ու կթախծեն ու կթմրեն
կսիրեն կսիրեն իրար
***
վեր կենամ
քայլեմ առավոտներով
հորանջեմ
գեղեցիկ բառեր
անիմաստ տողեր
սուրճը անպայման
սուրճի հետք սպիտակ
երեկ փոխած վերմակիս
ըստ ցանկության
վեր կենամ
մարսեմ օրը
հասած լխճված կարալյոկը
բոլոր խաչմերուկները
հեքիաթները
որոնցից դեռ մանկուց եմ վախեմում
վեր կենամ
ու ամեն ինչից
մի քիչ մի քիչ
չհասցնեմ
երեկոյան թառամեմ
քառասունն անցների
ձգված կախված
ձգված կախված
ձգված
ու մեկ է էլի կախված
մաշկի պես
վեր կենամ
կախվեմ առավոտներից
գտնեմ ու կորցնեմ
ինձ ու նմաններիս
որ օր քեզ
ոռնուուուուուու՜մ ենք
ոռնուուուուուու՜մ ենք
անարձագանք
մեռնում-փրկվում ենք
բոլոր կայքերից ջնջվում
մաքրում ենք
բոլորին մեզնից
վեր կենամ
առավոտներից
անպետք բառից
բառերից
վեր կենամ

Թողնել պատասխան

Your email address will not be published.