«

»

Նոյ 28 2012

Տպել Գրառում

Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Գառնիկի Անտաշյանը ծնվել է1983 թվին, Վանաձորում (ՀՀ):

1999-2003թթ սովորել է ՀՊՃՀ Լոռու մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-2005թթ սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում «Ճարտարագիտական կառավարում» մասնագիտությամբ: 2003թ-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը:
«Հայկական դիմագծեր» հոդվածաշարով հանդես է եկել պարբերական մամուլում: Նրա “Բերքի տոն” բանաստեղծական շարքը արժանացել է «Գրեթերթ» (ՀԳՄ) երիտասարդական պարբերականի 2008թ-ի պոեզիայի մրցանակին: Ցայժմ հրատարակել է երկու բանաստեղծական ժողովածուներ՝ «Վերջից հետո, Սկզբից առաջ», 2004թ և «Անտաշատ. պոեզիա 78%», 2009թ: Նրա ստեղծագործությունները հրատարակվել են պարբերական մամուլում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>