Author's posts

Գարուշ Հարյանց

Բանաստեղծ, թատերգակ, բեմադրիչ, գրաքննադատ և ծաղրանկարիչ Գարուշ Հարյանցը ծնվել է 1947 թվին, Ախուրյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Հացիկ գյուղում: 1966-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգը, իսկ 1968-ին Գյումրիի թիվ 4 ուսումնարանը: 1978-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ( այժմ՝ թատրոնի եւ կինոյի) ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1977-ին հրատարակել է «Վարդավառ» խորագրով առաջին գիրքը։ 1980-ին լույս …

Կարդալ ավելին

Էդուարդ Հարենց

Ծնվել է 1981թ., 27 օգոստոսին: Արևելագիտության մագիստրոս է և՝ Եկեք ծանոթանանք։ Ազգանունս Սեր է, Իսկ անունս՝Համբույր, Ունեմ աչքեր կանաչ Ու կապուտակ լուսին Ու տիեզերք-երակ՝ Լուսայգերանգ արյամբ։ Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին՝ Կենսաժպիտ տարվա Ակնթարթներ ամսում, Առասպելերորդ օրվա՝ լույս Գաղտնիքի գիշերը՝ Կարոտի ու Վերադարձի սիրուց, Առեղծվածի մարմնով… Հա, մի բան էլ ասեմ. Ես սիրում եմ …

Կարդալ ավելին

Նաիրա Համբարձումյան

Նաիրա Համբարձումյան

Գիտական և կրթական գործունեությունը 2014 — Completed the Corse of the English Language at Advanced Level, London, UK.2013 — Նաիրա Համբարձումյան, «Տեքստ և մեկնություն», (գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ (պետ. պատվեր)), Ե., «Տիր», 174 էջ:2013 — 2014 — Centre of Intensive Metods of Teaching, Yerevan, Armenia — Completed The Corse at Advanced Level (practical skills in …

Կարդալ ավելին

Համբարձում Համբարձումյան

Ծնվել եմ 1984 թվականին, Երևանի բանվորագողական Շենգավիթ թաղամասում: 2007- ին ավարտել եմ Երևանի կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտը` կինոդրամատուրգիայի բաժինը:  Նույն թվականին ոչ օրինակարգ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից ստացել եմ գրականության բնագավառում տրվող Նախագահի երիտասարդական մրցանակը: 2007-2009 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում: Զինվորական ծառայությունից հետո գրել եմ պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ, որոնց մեջ …

Կարդալ ավելին

Էդվարդ Հախվերդյան

Հանրաճանաչ բանաստեղծ և թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը ծնվել է 1952 թվին Թեհրանում: 1970-ից բնակվում և ստեղծագործում է հայրենիքում: Հրատարակել է «4-ը Ապրիլի», «Անառակ որդի» և «Իմ սիրտը լեռներում չէ» բանաստեղծությունների ժողովածուները: Լույս են տեսել նաև նրա պարսկերեն լեզվից կատարած թարգմանական գործերը, որոնցից կարելի է նշել Ֆորուղ Ֆարոխզադի և Սոհրաբ Սեփեհրիի հատընտիր երկերը, ինչպէս նաև Սադեղ Հեդայաթի …

Կարդալ ավելին

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: ՀԳՄ անդամ է 1976 թվից: Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004թ. աշխատում է “Գրական թերթում” որպես պատասխանատու քարտուղար: Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար: Նրա թատերգությունները բեմադրվել …

Կարդալ ավելին

Նարինե Կռոյան

Ծնվել եմ 1961թվականի հունիսի 18-ին Հայաստանի Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում, Լոռի աշխարհի հենց սրտում: Մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ եմ, սովորել եմ Մոսկվայում` ավարտելով Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը: Այժմ տնտեսագիտություն եմ դասավանդում: Ունեմ հրատարակված երկու անհատական գիրք: Իմ ստեղծագործություններն ընդգրկված են մի քանի գրական անթալոգիաներում և ալմանախներում, պարբերաբար տպագրվում եմ տեղական և հանրապետական գրական մամուլում: Անդամ եմ ՀՀ-ի …

Կարդալ ավելին

Մարիամ Կարապետյան

Հայրս չդժգոհեց, որ ես աղջիկ ծնվեցի 22 տարի առաջ: Մտքում խոստացա ինձ, որ առաջին գրքիս վրա ոչ թե Մարիամ Կարապետյան եմ գրելու, այլ Մարիամ Մանվելի. Մարիամ Կարապետյան շատ կա, Մարիամ Մանվելի կլինի միայն հորս աղջիկը: Իսկ քանի դեռ լույս չի տեսել այդ առաջին գիրքը, գրական մամուլում եմ ներկայացնում դեռեւս Մարիամ Կարապետյանին: Բանաստեղծություններից բացի գրում եմ …

Կարդալ ավելին

Ջուլիետա Խաչատրյան

Բանաստեղծուհի Ջուլիետա Սարգսի Խաչատրյանը ծնվել է 1962 թւին Հայաստանի Էջմիածին քաղաքում: Իր առաջին բանաստղծությունը լոյս է տեսել 1984 թւին «Գրական Թերթում»: Այնուհետև տարբեր տարիներին տպագրվել է «Փարոս» (ԱՄՆ), «Ալիք» (Իրան), «Միհր» (Հայ-իրանական մշակույթային ամսագիր), «Աղբյուր» և «Գարուն» (Հայաստան) պարբերականներում: 2003 և 2006 թվերին պարբերաբար լոյս են տեսել «Դու նուրբ ես, ինչպես հասկը ցորենի» և «Եղյամի …

Կարդալ ավելին

Գնել Խաչատրյան

Ծնվել է 1972 թվին, Բերդում (Տավուշի մարզ), Հայաստան: 1993 թվին ավարտել է Երևանի Պետական համալսարանի մաթեմաթիկայի, իսկ 1995-ին Երևանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի ադմինիստրացիայի ֆակուլտետները: 2004-ին, Անգլիայում որակավորվել է որպես՝ Արտոնված Երդվյալ Հաշվապահ (ACCA): Ապա 2005-2007-ի ժամանակահատվածում մասնագիտացել է ԱՄՆ-ում (Արիզոնա) Ընդհանուր և Միջազգային մենեջմընթի ոլորտում: Ներկայում բնակվում է Մոսկվայում իր կնոջ ու երկու դստրիկների հետ …

Կարդալ ավելին