Author's posts

Գուրգեն Խանջյան

Գուրգեն Խանջյանը ծնվել է 1950- ին, Երեւանում։ Ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտը։ Ծառայել է Սովետական Բանակում։ Ամուսնացած է, ունի որդի։ Ներկայումս խմբագիրն է ՀԳՄ «Գրեթերթ» ամսաթերթի։ Հեղանիկ է ավելի քան տասը գրքերի, բազմաթիվ պիեսների եւ սցենարների, թարգմանում է ռուսերենից, իր ստեղծագործությունները թարգմանել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն, մի քանի մեծ ու փոքր մրցանակների է …

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան

Բանաստեղծ Գրիշ Դավթյանը ծնվել է 1935 թվին Նոր Ջուղայում, Իրան: Բարձրագույն կրթությունը ավարտել է Անգլիայում արժանանալով տնտեսագիտության դիպլոմի: 1969-ին, Լոնդոնի համալսարանի Արվեստից Մագիստրոսի կրթական որակումով՝ մասնագիտացել է միջարևելյան պատմության մեջ: Վերադառնալով հայրենիք, ուսանել է Թեհրանի Համալսարանի ճարտարվեստի և գործարարական մենջմենթի ֆակուլտետում 1972-74 թվերին: 1964-5 թթ եղել է «Արեգակ» ամսագրի հիմնադիր խմբագիրը Լոնդոնում: 1980-5 թթ վարել …

Կարդալ ավելին

Անրի Գրիգորյան

Ծնվել է 1987-ին, Թբիլիսիում: 2008-ին ավարտել է Թբիլիսիի Սևծովյան միջազգային համալսարանի բանկաֆինանսական ֆակուլտետը: 2008-ին ընդունվել և 2010-ին ավարտել է Թբիլիսիի Տնտեսագիտության միջազգային դպրոցի մագիստրատուրան: Անդամ է հայ գրողների «Վերնատուն» միության, ինչպես նաև «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ «Շեմ» գրական ակումբի: 2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ «Վայրկյաններ» պատմվածքների ժողովածուն: Կատարում է նաև թարգմանություններ վրացերենից:

Դվին Գալստյան

Ծնվել է 1981 թվականին Թեհրանում: Ապրում է Թեհրանում: Ֆիզիկայի ուսանող է, սակայն գրականությունն ըստ ամենայնի՝ մասնավորաբար՝ արդի գրականությունը իր ամենամեծ նախասիրությունն է: Աշխատակցել է «Ալիք» օրաթերթին և «Հանդես» գրական պարբերականին: 2004 թվին իրանահայ պատվիրակության կազմում մասնակցել է Երևանում կազմակերպված Գրողների Համահայկական Բ. Համագումարին և՝ անչափ տպավորվել: Իր գրական ստեղծագործությունների մեջ բնորոշ է նրա նորամտությունը թե’ …

Կարդալ ավելին

Մարուշ Գազանճյան-Երամյան

Ծնվել է Հալեպում, Սիրիա: Ավարտել է Հալեպի «Քարէն Եփփէ» ճեմարանը և ավելի ուշ՝ Բեյրութի պետական Բարձրագույն Երաժշտանոցի դաշնամուրային բաժինը՝ վկայվելով Քաշանի (Ֆրանսիա) պետական երաժշտանոցի կողմից: Իր «Սփյուռքահայ բանաստեղծությունը 1965-1995 թուականներուն» գրական-ուսումնասիրական աշխատությունը պաշտպանելով Մանուկ Աբեղյանի անվան ինստիտուտի մեջ, դարձել է բանասիրական գիտությունների թեկնածու: Հալեպում և Երևանում հրատարակվել են Մարուշի բանաստեղծությունների հինգ ժողովածուները՝ 1991-2004 թվերին: Լույս …

Կարդալ ավելին

Աշոտ Գաբրիելյան

Ծնվել է 1979 թվին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1997-99 թվերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2007-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայաստանի Գրողների Միության անդամ է 2007 թվից: Ցայժմ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հրեշտակները ասեղի ծայրին» (2001) և «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» (2004) անուններով:

Շանթ Բաղրամյան

Ծնվել է 1982 թվին Թեհրանում: Ներկայիս ուսանում է Թեհրանի «Սանաաթի Շարիֆ» համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում:

Սագօ Արեան

Ծնվել է 1972 թվին, Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Բուրջ Համուդի ազգային դպրոցներում, ապա մասնակցել է Խանամիրյան կոլեջի դասընթացներին։ 1995 թվին, մի խումբ ընկերների հետ հիմնել է «Դար 21» գրա¬կան խմբակր: Աշխատակցել է «Արծիվ», «Հորիզոն» ու «Ժամա¬նակ» թերթերին։ 1997 թվին տպագրել է իր առաջին գիրքր «Տարտամ Տողեր» խորագրով։Համագործակցել է «Գրական Հորիզոն»- ի եւ «Բաց Նամակ»-ի …

Կարդալ ավելին

Վահե Արմեն

Ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Լոնդոնում երկու տարի ուսանել է հասարակագիտություն: Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Դէպի սկիզբ» լույս է տեսել Թեհրանում, իսկ երկրորդը 1999 թվին «Ճիչ» խորագրով՝ Երևանում: Ցայժմ հրատարակել է նաև Իրանի ժամանակակից Ճանաչւած պարսիկ բանաստեղծներ՝Փունէ Նեդայիի և Ռասուլ Յունանի հատընտիր բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը երկու առանձին հատորներով: Պարսկական մամուլում հրատարկված իր պարսկերէն լեզվով երկերը մեծ ընդունելության …

Կարդալ ավելին

Խորեն Արամունի Քեշիշյան

Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանiքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: …

Կարդալ ավելին