Ծնվել է 1982 թվին Թեհրանում: Ներկայիս ուսանում է Թեհրանի «Սանաաթի Շարիֆ» համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում:
Category: Հեղինակներ
Նյմ 28 2012
Սագօ Արեան
Ծնվել է 1972 թվին, Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Բուրջ Համուդի ազգային դպրոցներում, ապա մասնակցել է Խանամիրյան կոլեջի դասընթացներին։ 1995 թվին, մի խումբ ընկերների հետ հիմնել է «Դար 21» գրա¬կան խմբակր: Աշխատակցել է «Արծիվ», «Հորիզոն» ու «Ժամա¬նակ» թերթերին։ 1997 թվին տպագրել է իր առաջին գիրքր «Տարտամ Տողեր» խորագրով։Համագործակցել է «Գրական Հորիզոն»- ի եւ «Բաց Նամակ»-ի …
Նյմ 28 2012
Վահե Արմեն
Ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Լոնդոնում երկու տարի ուսանել է հասարակագիտություն: Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Դէպի սկիզբ» լույս է տեսել Թեհրանում, իսկ երկրորդը 1999 թվին «Ճիչ» խորագրով՝ Երևանում: Ցայժմ հրատարակել է նաև Իրանի ժամանակակից Ճանաչւած պարսիկ բանաստեղծներ՝Փունէ Նեդայիի և Ռասուլ Յունանի հատընտիր բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը երկու առանձին հատորներով: Պարսկական մամուլում հրատարկված իր պարսկերէն լեզվով երկերը մեծ ընդունելության …
Նյմ 28 2012
Խորեն Արամունի Քեշիշյան
Արձակագիր Խորեն Արամունի Քեշիշյանը ծնվել է Իրանում 1948 թվին: Թեհրանում միջնակարգն ավարտելուց հետո մեկնել է Իսֆահան և ընդունվել տեղի համալսարանի հայագիտական բաժին: Երկու տարի անց՝ 1969 թվին, ընտանiքով հայրենադարձվել է: 1975-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժինը: 1980 թվականին գաղթել է ԱՄՆ: Կարճ լռությունից հետո գիտական ու հրապարախոսական հոդվածներով հանդես է եկել տեղի պարբերականներում: …
Նյմ 28 2012
Կարեն Անտաշյան
Բանաստեղծ Կարեն Գառնիկի Անտաշյանը ծնվել է1983 թվին, Վանաձորում (ՀՀ): 1999-2003թթ սովորել է ՀՊՃՀ Լոռու մասնաճյուղի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժնում: 2003-2005թթ սովորել է ՀՊՃՀ մագիստրատուրայում «Ճարտարագիտական կառավարում» մասնագիտությամբ: 2003թ-ին մի քանի համախոհների հետ հիմնադրել և հրատարակել է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ուսանողի Ձայն» ամսագիրը: «Հայկական դիմագծեր» հոդվածաշարով հանդես է եկել պարբերական մամուլում: Նրա “Բերքի տոն” …
Նյմ 28 2012
Շաքե Ամիրյան – Պետրոսյան
Լրագրող և լուսանկարիչ Շաքե Ամիրյան- Պետրոսյանը ծնվել է 1951 թվին Իրանի Արաք քաղաքում: Զանազան հոդվածներով ու թղթակցություններով աշխատակցել է Թեհրանում հրատրակվող «Ալիք» օրաթերթին, Հայաստանում՝ «Առավոտ» և «Գարուն» պարբերականներին: Մոտ է կանգնած հայ գիր ու գրականությանը. ունի արձակ և չափածո ստեղծագործություններ, ինչպես նաև անգլերենից ու պարսկերենից կատարած թարգմանություններ: 2000 թվին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» մասնավոր …
Նյմ 28 2012
Հրանտ Ալեքսանյան
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. , Արցախում: Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն: 1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ: Բանաստեղծական 10 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ուկրաիներեն: Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm»,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր: Բանաստեղծի հրատարակած …
Նյմ 28 2012
Աշոտ Ալեքսանյան
Թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ՀԳՄ-ի անդամ է 1996 թվից: 1993թ.-ից անցել է դիվանագիտական գործունեության և առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն …
Նյմ 28 2012
Սաթ Ալեքս
Ծնվել եմ վագրի տարում, համաստեղությամբ կարիճ եմ, բայց չանհանգստանաք առաջին մասնագիտությամբ մարդ եմ՝ գյումրեցու որակավորմամբ, երկրորդ մասնագիտությամբ՝ տնտեսագետ-մաթեմատիկ: Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունն ու միմյանց օգնելու ընդունակությունը: Սիրում եմ կյանքն իր բոլոր դրսեվորումներով և գտնում եմ, որ պատահական ոչինչ չի լինում… Սիրում եմ գրել, քանզի գրելու արդյունքում սպիտակ էջն ու հոգին փոխում են իրենց տեղերը՝ …
Հնս 04 2008
Սիրանույշ Օհանյան
Ծնվել է 1984 թվին: Ապրում է Էջմիածնում: Սկսել է գրել վաղ տարիքից. իր ասությամբ՝ մանկական յուրօրինակ խաղ հիշեցնող ոտանավորային հրապույրը ժամանակի ընթացքում վերածվել է լուրջ ջանքեր պահանջող մտավոր աշխատանքի: Մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկ է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ. հրատարակվել է պատմվածքների ժողովածուն՝ «Խորքում» վերնագրով:
Վերջին մեկնաբանություններ