Վահե Արմեն

Ծնվել է 1960 թ. Իրանի Մաշհադ քաղաքում: Լոնդոնում երկու տարի ուսանել է հասարակագիտություն:
Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Դէպի սկիզբ» լույս է տեսել Թեհրանում, իսկ երկրորդը 1999 թվին «Ճիչ» խորագրով՝ Երևանում: Ցայժմ հրատարակել է նաև Իրանի ժամանակակից Ճանաչւած պարսիկ բանաստեղծներ՝Փունէ Նեդայիի և Ռասուլ Յունանի հատընտիր բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը երկու առանձին հատորներով:
Պարսկական մամուլում հրատարկված իր պարսկերէն լեզվով երկերը մեծ ընդունելության են արժանացել պարսիկ գրասեր հասարակության կողմից:
Առանձին գրքով լույս են տեսել հեղինակի պարսկերեն բանաստեղծություններից մի փունջ՝ «Թևերը թողեց բանաստեղծությանս կողքին ու գնաց» խորագրի տակ: Շուտով Երևանում լույս կտեսնի այս բանաստեղծությունների ժողովածուն Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ:
Իսկ իր թարգմանությամբ արդեն պարսիկ ընթերցողի սեղանին է՝ Հայաստանի ժամանակակից բանաստեղծների հատընտիր երկերի՝ «Դռանս բանալին արևի շողն է» վերտառությամբ ժողովածուն:
Մեկն է՝ «Շեըրե Սոլհ»-ի (խաղաղության պոեզիա) միջազգային՝ 2007 թվի Թեհրանում կազմակերպված առաջին մրցանակաբախշության դափնեկիրներից: