Ծնվել է 1942 թվականին Թեհրանում: Միջնակարգ ուսումը ավարտելուց հետո, սովորել և ավարտել է Իսֆահանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը և Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի հայերենագիտական ճյուղը: Մաթյանը ցայժմ հրատարակել է «Անապատի ծաղիկներ» և «Չընդհատվող եղանակ» բանաստեղծությունների ժողովածուներն ու «Ո՞վ է Չարենցը» էսսեն: Ունի նաև բազմաթիվ գրական ու հասարակական արժեքավոր հոդվածեր ու թարգմանություններ, որոնցից …
Category: Հեղինակներ
Նյմ 29 2012
Երանուհի Ղանդիլյան
Նյմ 29 2012
Գիսանե Հովսեփյան
Գիսանե Հովսեփյան-Աբովյանը ծնվել է 1976 թ., Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում: Սովորել է Երևանի «Անանիա Շիրակացի» հայկական համալսարանի հայագիտության և Թբիլիսիի Սուլխան-Սաբա Օրբելիանու անվան պետական համալսարանի վրաց բանասիրության հայ-վրացական բաժանմունքներում: Հայոց լեզվի և հայ գրականության միջազգային օլիմպիադայի արծաթ մեդալակիր է, Վրաստանի նախագահի 1-ին (2002), 2-րդ (2003) կարգի դիպլոմակիր: 2003 թվին Վրաստանում հայանվեր գործունեության համար պարգևատրվել …
Նյմ 29 2012
Նաիրա Հարությունյան
Ծնվել է 1966թ., 1989-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1992-ին` ասպիրանտուրան: 1993-2007թթ. աշխատել է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու`«Շրջանակներ լռության համար» (1998թ.) եւ «Նկատումներ» (2008թ.): Կատարել է թարգմանություններ (Ֆ. Դոստոեւսկի, Վ. Նաբոկով, Մ. Ցվետաեւա, Պ. Ֆլորենսկի Ռ. Բախ, են), որոնք հրատարակվել են Հայաստանի գրական հանդեսներում ու մամուլում: Ռիչարդ …
Նյմ 29 2012
Գարուշ Հարյանց
Բանաստեղծ, թատերգակ, բեմադրիչ, գրաքննադատ և ծաղրանկարիչ Գարուշ Հարյանցը ծնվել է 1947 թվին, Ախուրյանի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Հացիկ գյուղում: 1966-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգը, իսկ 1968-ին Գյումրիի թիվ 4 ուսումնարանը: 1978-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական գեղարվեստա-թատերական ( այժմ՝ թատրոնի եւ կինոյի) ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1977-ին հրատարակել է «Վարդավառ» խորագրով առաջին գիրքը։ 1980-ին լույս …
Նյմ 29 2012
Էդուարդ Հարենց
Ծնվել է 1981թ., 27 օգոստոսին: Արևելագիտության մագիստրոս է և՝ Եկեք ծանոթանանք։ Ազգանունս Սեր է, Իսկ անունս՝Համբույր, Ունեմ աչքեր կանաչ Ու կապուտակ լուսին Ու տիեզերք-երակ՝ Լուսայգերանգ արյամբ։ Ու ծնվել եմ ահա Հավերժ դարասկզբին՝ Կենսաժպիտ տարվա Ակնթարթներ ամսում, Առասպելերորդ օրվա՝ լույս Գաղտնիքի գիշերը՝ Կարոտի ու Վերադարձի սիրուց, Առեղծվածի մարմնով… Հա, մի բան էլ ասեմ. Ես սիրում եմ …
Նյմ 29 2012
Նաիրա Համբարձումյան
Գիտական և կրթական գործունեությունը 2014 — Completed the Corse of the English Language at Advanced Level, London, UK.2013 — Նաիրա Համբարձումյան, «Տեքստ և մեկնություն», (գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ (պետ. պատվեր)), Ե., «Տիր», 174 էջ:2013 — 2014 — Centre of Intensive Metods of Teaching, Yerevan, Armenia — Completed The Corse at Advanced Level (practical skills in …
Նյմ 29 2012
Համբարձում Համբարձումյան
Ծնվել եմ 1984 թվականին, Երևանի բանվորագողական Շենգավիթ թաղամասում: 2007- ին ավարտել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը` կինոդրամատուրգիայի բաժինը: Նույն թվականին ոչ օրինակարգ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից ստացել եմ գրականության բնագավառում տրվող Նախագահի երիտասարդական մրցանակը: 2007-2009 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում: Զինվորական ծառայությունից հետո գրել եմ պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ, որոնց մեջ …
Նյմ 29 2012
Էդվարդ Հախվերդյան
Հանրաճանաչ բանաստեղծ և թարգմանիչ Էդվարդ Հախվերդյանը ծնվել է 1952 թվին Թեհրանում: 1970-ից բնակվում և ստեղծագործում է հայրենիքում: Հրատարակել է «4-ը Ապրիլի», «Անառակ որդի» և «Իմ սիրտը լեռներում չէ» բանաստեղծությունների ժողովածուները: Լույս են տեսել նաև նրա պարսկերեն լեզվից կատարած թարգմանական գործերը, որոնցից կարելի է նշել Ֆորուղ Ֆարոխզադի և Սոհրաբ Սեփեհրիի հատընտիր երկերը, ինչպէս նաև Սադեղ Հեդայաթի …
Նյմ 29 2012
Սամվել Կոսյան
Բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: ՀԳՄ անդամ է 1976 թվից: Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004թ. աշխատում է “Գրական թերթում” որպես պատասխանատու քարտուղար: Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար: Նրա թատերգությունները բեմադրվել …
Վերջին մեկնաբանություններ