Ջոնի Պետրոսյանը ծնվել է 1997թ-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ն։ Զբաղվում է մոլեկուլային կենսաբանությամբ։ Նվիրված է գիտությանը, սակայն ժամանակ է գտնում նաև ստեղծագործելու համար։
Category: Նոր անուններ
Մրտ 04 2020
Լիանա Մեհրաբյան
Ծնվել է Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: Գրում է պատմվածքներ, էսսեներ: Մասնակցել է մի շարք գրական մրցույթների: Տպագրվել է Անդին ամսագրում:
Մյս 26 2019
Լուսինե Լուսնթագ | ԱՆՑՅԱԼԻ ԳՆԱՑՔԸ
Նոր կյանք սկսելու համար պետք է կորցներ հիշողությունը, ազատվեր բոլոր այն մտքերից, որոնք ներկա պահը կանգնեցնում ու կապում էին անցյալին: Ինչպես պարզվեց հետո, դա այնքան էլ հեշտ գործ չէր: Հիշում էր: Կյանքում ամեն ինչ ուշացած էր գալիս, ոչինչ ժամանակին չէր լինում: Հիմա կարող էր գնել բոլոր չստացած տիկնիկները, որոնց մասին երազել էր, որոնք քնում ու արթնանում …
Մրտ 29 2016
Նազիկ Հակոբյան
Ծնվել եմ 1976 թ. Երեվանում, կրթությունս միջնակարգ է: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա: Ցայժմ լույս է տեսել պատմվածքներիս առաջին ժողովածուն: Տպագրվում եմ մամուլում:
Օգս 09 2014
Հայկազ Գրիգորյան | ԿՈՒՐԱՑԱԾ ԱՆԴՐԱԴԱՐՁ
Մոտեցիր,
Ես քանդել եմ բաժանող պատը,
Բոլոր քարերը մեկ առ մեկ թաղել
Հիշողության գրկում:
Ժայռից պոկված հայացքդ
Սպասումներին հակառակ կորել է,
Գիտեմ` չտաշած քարը հողի դառնությունն է,
Բայց ես չեմ հիշում աչքերիդ
Դասավորությունը…
Մրտ 25 2014
Արա Ալոյան
Երաժիշտ, մանկավարժ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ-տնօրենի օգնական, գեղարվեստական ղեկավար: armsport.am կայք միջազգային լուրերի թարգմանիչ, թողարկող-սրբագրիչ, պատասխանատու խմբագիր: Հայաստանի Գրողների Միության Գեղարքունիքի մարզային կառույցի անդամ: Արա Ռուդիկի Ալոյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 1982-85 թթ. ընտանիքի հետ բնակվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում: 1988-1998 թթ. սովորել է Վարդենիսի …
Մրտ 19 2014
Անուշ Ասլիբեկյան
Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981թ. մարտի 4-ին, Սևան քաղաքում: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում:
2000-05թթ եղել է ինստիտուտի ,Արվեստե ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը:
2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն:
2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է:
Հկտ 20 2013
Հռիփսիմե Դայան
Ծնվել եմ 1990 թվին: 2006 թ. ավարտելով Վ. Պետրոսյանի թիվ 51 միջնակարգ դպրոցը՝ ուսումս շարունակել եմ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի (ԵԿՏԱ) զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ֆակուլտետում: Այնուհետև, 2010թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: Ստեղծագործել սկսել եմ երկրորդ դասարանից` փոքր, մանկական պատմվածքների ձևով: Բազմաթիվ փոքր պատվածքներից, ինչպես նաև հաճախ կրկնվող ստեղծագործական ընդմիջումներից հետո, …
Հլս 30 2013
Էլֆիք Զոհրաբյան | ՀՈԳԵՎԻՃԱԿ N 13
Գուստավ Բ. – ն մտածեց, որ եթե ուրիշը դներ իր ցիլինդրը, գուցե մարդիկ չփռթկացնեին: Մթնաշաղին, փաթաթված սև, երկար վերարկուի մեջ, շտապում էր տուն` խուսափելով կողքերը նայելուց: Շքամուտքի մոտ խմբված երիտասարդներին տեսնելուց հետո թվաց, թե հղկաթղթով շփում են մարմինը: Երիտասարդները կտրուկ լռեցին, իսկ Գուստավը հանկարծ նկատեց, որ օդում օղակաձև դասավորությամբ հեգնական ժպիտներ են երևում, իսկ մարմինները` չկան:
Հլս 14 2013
Մարգարիտա Ղազարյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մութին ու ինձ փակել եմ սենյակումս…
Ամուր…
Կողպել եմ դուռը:
Հրավիրել եմ սուրճի սեղանի
մոտ ընկերներիս…
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ