Երբ Մերսեդեսն արցունքն աչքերին, քրոջը բազմաթիվ խորհուրդներ տալով՝ ուղեկցեց դեպի շոգենավ, այնպես էր հալումաշ լինում, ասես Զարուհուն աքսորում են կամ տանում են բանտ: Օդային համբույրներ փոխանակելուց հետո Մերսեդեսը մեկ անգամ էլ հիշեցրեց քրոջը` գրեթե բղավելով, որ լսի աղմուկի միջից. «Տղայ, կամ աղջիկ քույրիկս, չմոռնաաաաաաաս….կաղաչեմ, չոճուխին մասին անպայման մեզի լուր կ’ուտաս»:
Նավն արդեն չարագուշակ սուլում էր, Զարուհին ոչինչ չլսեց, բայց մի վերջին անգամ թաշկինակը թափահարեց օդում: Նա, հակառակ քրոջը, ժպտում էր, բարձր տրամադրություն ուներ:
Tag: Անուշ Ասլիբեկյան
Մրտ 26 2014
Անուշ Ասլիբեկյան | ՄԵՐՍԵԴԵՍ
Մրտ 19 2014
Անուշ Ասլիբեկյան
Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981թ. մարտի 4-ին, Սևան քաղաքում: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում:
2000-05թթ եղել է ինստիտուտի ,Արվեստե ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը:
2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն:
2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է:
Մրտ 19 2014
Անուշ Ասլիբեկյան | ՏԵՂԵՐ
Կանաչ քարերով, մանուշակագույն ամպերով անցնող ճանապարհը Տեղեր էր տանում: Մեքենան վանքից ներքև կանգնեցրինք, պետք էր ոտքերը ցողով օծել մինչև եկեղեցի մտնելը: Եկեղեցին հաստատ տիեզերքի հևքն էր` երկնքի պռնկին էր, քարափի շուրթին: Փերիի հոգում էր բազմած, նրա սրտի տերն էր, Փերին նրա պահապանն էր: Արևի պես կլոր, պայծառ դեմք ուներ, իբրև տեր ու ընկեր` մի ամուսին: Փերին չսպասեց, որ բարևենք:
Վերջին մեկնաբանություններ