Քանզի չկային իմ նավազները, ես անղեկավար ու ամայացած,
Խաղաղ, անվրդով Գետերի հունով հոսանքին գերի լողում էի ցած,
Նրանց կատաղի ճիչ ու գոռոցով Կարմրամորթները լլկեցին դժնի,
Ու, մերկացնելով, սյուներին գունեղ, որպես նշավակ, գամեցին բռնի:
Ու ես անտարբեր, անտարբեր բոլոր հսկա նավերի հանդեպ անխտիր,
Թե’ ֆլամանդական ցորենի բեռով, թե’ անգլիական բամբակով ընտիր,
Ողբում էի լուռ, երբ մարում էին աղաղակները իմ նավազների:
Ու լողում էի` ուր որ ցանկանամ` հեռու ափերից ու ավազներից…
Վերջին մեկնաբանություններ